Ինքնաթիռ է վթարվել, կա 44 զոհ
Հարավային Սուդանում վթարի է ենթարկվել Supreme Airlines Plane ընկերությանը պատկանող ինքնաթիռ: Ինքնաթիռում եղել է 44 ուղեւոր: Նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորները զոհվել են: Միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Բահր էլ Ղազել շրջանի կենտրոն Վաու քաղաքի մոտ: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

