Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից

Փաստեր

Կորոնավիրուսի հաղթարշավը շարունակվում է։ Վերջին տվյալներով աշխարհում վարակվածների թիվը մոտեցել է 600 հազարի։

Հայաստանում նույնպես կորոնավիրուսը նոր «բնագծեր» է նվաճում՝ 372 հոգի։ Սա երեկվա համեմատ 43–ով ավելի է։

Վարակվածների թվով մենք գերազանցում են Ադրբեջանին (165) և Վրաստանին (85)՝ միասին վերցրած։ Եվ դա այն դեպքում, երբ մեր հարևանների բնակչությունները մերինից շատ է, և վարակի տարածման համար այնտեղ ավելի մեծ ռիսկեր կան։

Թե ինչու է Հայաստանում այս պատկերն արձանագրվել, հայտնի է։ Պատճառների մասին շատ է խոսվել։ Այս պահին, սակայն, չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ։ Իշխանությունների ուղղակի պատասխանատվության, ոչ պրոֆեսիոնալիզմի և անգործության թեման դեռ կհասցնենք քաղաքական քննության առարկա դարձնել։ Հիմա իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու, հանրային համերաշխություն ապահովելու և հետկորոնավիրուսային Հայաստանին պատրաստվելու ժամանակն է։ Այսինքն՝ լուծումներ փնտրելու և գտնելու ժամանակը։

Վերադառնամ փաստերին։

Բացարձակ թվով Հայաստանը վարակված պետությունների առաջատարների շարքերում չէ, բայց 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով մենք, մեղմ ասած, հետնապահ չենք, ինչը մտահոգիչ է։

Այսպես, 1 միլիոնի հաշվով մեզ մոտ վարակված է 126 մարդ։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան ամեն օր վարակվածների կտրուկ աճ արձանագրող հարևան Թուրքիայի թիվը՝ 68։

Մեր հարևաններից միայն համաշխարհային կորոնավիրուսային «մայրաքաղաքներից» համարվող Իրանն է մեկ միլիոնին ընկնող վարակվածների թվով մեզանից բարձր ցուցանիշ ունեցող պետությունը (385):

Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով մենք ավելի առաջ ենք վարակի աղբյուր Չինաստանից։ Այնտեղ այդ թիվը 57 է։

Ուշագրավ ևս մեկ փաստ։ 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով մենք հավասարվել ենք Կանադային, որը վարակվածների ընդհանուր ցուցանիշով աշխարհում 15–րդ տեղում է։

. . .

Մտահոգություններ

Մեր վիճակագրությունը շատ վատը չէ, բայց մտահոգիչ է։ Այն կարող է ունենալ է՛լ ավելի վատանալու միտում, եթե չհավաքվենք, կոլեկտիվ ջանքեր չգործադրենք, չլրջանանք և ավելի հստակ գործողությունների չգնանք։

Մենք կորցրել ենք կազմակերպված ու նախապես մշակված քայլերով խնդիրը լոկալիզացնելու և վարակի տարածումը վերահսկելի դարձնելու փուլը։ Ուշացանք և «գոլ» կերանք. ունենք նաև մահվան ելքով պատմություն։

Հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի խոշոր հաշվով ու զրոյով չպարտվենք «կորոնային»։

Ռիսկերը դեռ հնարավոր է կառավարել։ Բայց դատելով ամենից՝ դրա կա՛մ գիտակցումը չկա, կա՛մ կարողությունը։ Միգուցե երկուսը միասին։

Մտահոգիչ է այն, որ վարակի տարածման երկու հիմնական օջախները «ձագեր» են հանել ու քաոտիկ ձևով ճյուղավորվել։ Դժվարացել է դրանց հետևից գնալը։

Մտահոգիչ է այն, որ մեր քաղաքացիներից շատերի մոտ չկա այն գիտակցումը, որ սա շատ լուրջ խնդիր է և պետք է պատասխանատու լինել ոչ միայն սեփական, այլ նաև դիմացինի կյանքի ու առողջության համար։

Մտահոգիչ է այն, որ պետական կառավարման համակարգում դեռևս շոուների ու տեսարաններ ապահովելու տրամադրությունները գերակայում են կոնկրետ գործով զբաղվելու պատասխանատվության զգացումին։

Եթե այդքան շատ ժամանակ կա «հեռախոսային հանրահավաքների» համար, ապա ե՞րբ են հասցնում գործ անել։

Ես անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է պետական կառավարման համակարգում մարդն այժմ քիթ սրբելու ժամանակ ունենալ։ Առավելևս՝ ղեկավարի մակարդակով։

Եթե անկեղծորեն խնդիր կա հետաքրքրվել, թե պատահական քաղաքացին իրեն ինչպես է զգում ինքնամեկուսացման պայմաններում, ապա դա կարելի է անել առանց տեսախցիկի։ Կրկնեմ, եթե խնդիր է դրված քաղաքացու որպիսությունը պարզել, այլ ոչ թե քաղաքացու հաշվին «փիառվել», ապա շոուի կարիք չկա։

Երկրի ղեկավարը չպետք է ժամկետանց հաղորդումների («ալո, բարև ձեզ, Տիգրան Կարապետիչն է, ասեք՝ տեսնեմ, ինչ կա չկա») ոճով շփվի տանը մնացածների հետ։ Ինչևէ։

Մտահոգիչ է այն, որ կառավարությունը կոնկրետ պատկերացում չունի և առարկայական ռազմավարություն չի ներկայացնում, թե ինչպես պետք է գործի։

Պարետատունն ընթացիկ հարցերով է զբաղված, ինչը հասկանալի է, բայց պետք է նաև ռազմավարությունը պարզ դառնա։ Իսկ ռազմավարության առումով հեծանիվ հորինել արդեն պետք չէ։ Ասիական երկրները այն հորինել են։

. . .

Առաջարկներ

Կանխարգելիչ քայլերի միջոցով չարիքի դեմն առնելու և ռիսկերը կառավարելու փուլը մենք «փառահեղորեն» տապալել ենք։ Ասողներին լսողներ չեղան։

Վարակվածների քանակով երկրաչափական պրոգրեսիայի տակ չընկնելու համար մենք հիմա պետք է արդեն կոշտ ու առավել համակարգված միջոցառումների գնանք, և համապետական ծրագիր իրականացնենք։ Իսկ դա նշանակում է՝

1. Համապատասխան կառույցների միջոցով բացահայտել վարակվածների հնարավոր շրջանակները, անգամ կասկածյալներին։ Պետք է բացել ամբողջ շղթան ու դրա ճյուղերը։

2. Բացահայտվածներից բոլորին անխտիր թեստավորում է պետք։ Հարավային Կորեայի փորձը ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով պետք է թեստավորել առնվազն 5.200 մարդու։ Ըստ այդմ՝ մեզ առնվազն 15.000 թեստ է պետք։

Ավելի լավ է փող ծախսել թեստի վրա, քան հետո մտածել, թե ում ենք միացնում շնչառական սարքին, իսկ ում՝ ոչ։ Այսինքն՝ Իտալիայի կամ Իսպանիայի օրը չընկնելու համար մենք պետք է Հարավային Կորեայի փորձը վերցնենք (չինական փորձի կիրառման համար մենք ուշացել ենք, և իսկական ազգային ողբերգություն կլինի, եթե հետագայում ստիպված լինենք ամբողջ երկիրը վերածել Ուհայի՝ իտալական Բերգամոյի դրամատիկ սյուժեով)։

3. Փորձը ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով պետք է կարանտինի ուղարկել 3.000–ից մինչև 5.000 մարդ։ Հայաստանի մահճակալային հնարավորությունները դեռ ունակ են բավարարելու այդ թվերը։

Եթե չենք ուզում վաղը փողոցում ունենալ հոսպիտալներ, ինչպես որ, օրինակ, մինչև վերջերս բարեկեցության էտալոններից համարվող Հոլանդիան, որտեղ 546 մահ է արձանագրվել, ապա այսօր պետք է կարանտինի մեջ մտցնենք մեծ քանակով մարդկանց։ Ինքնամեկուսացումը կգա լրացնելու վարակի տարածումը կանխելու միջոցառմանը։

4. Տնտեսական կյանքի մասով։

Կառավարությունը պետք է խուսափի հապճեպ, չհաշվարկված, հախուռն ու ամենակարևորը՝ պոպուլիստական քայլերից։ Մենք դեռ չգիտենք, թե այս ամենի վերջը երբ է լինելու, և պետք է ռեսուրսները մեկ ամսվա հաշվարկով քամուն չտալ։ Հատկապես որ դրանց բաշխման մեխանիզմը, սկզբունքները և պրոֆեսիոնալ հաշվարկը վիճելի են։

Հարկավոր է թիրախային խմբերին բացահայտել ու նրանց օժանդակել։

Պետք է բանկ–քաղաքացի համակեցության տարբերակ գտնել՝ վարկային պարտավորությունների ողջամիտ ժամկետով հետաձգման ու տոկոսադրույքների տրամաբանական փոփոխության հասնելու համաձայնության միջոցով։ Այստեղ պետությունը պետք է մոդելներ առաջարկի, ԿԲ–ն նորմատիվներ կիրառի, բայց շատ չխեղդի բանկերին. պետք է չմոռանալ նաև ավանդատուների շահերի ու ֆինանսական համակարգի կայունության մասին։

Հարկավոր է կանգնեցնել բյուջետային մսխումների նախկինում ձևավորված պրակտիկան (պարգևավճարներ, պաշտոնյաներին հատկացումներ, պետական անհեթեթ գնումներ և այլն)։ Պետական ռեսուրսների գերխնայողությունն անվտանգության հարց է դառնում։

Կազմակերպել կամ խրախուսել թեստերի և այլ նյութերի (ստերիլ ձեռնոցներ, դիմակներ, ալկոգել և այլն) ներկրումը կամ տեղում արտադրությունը։

Կիրառել հարկային արձակուրդների մեխանիզմը, բայց խիստ հասցեական (օրինակ՝ տուրիզմի ոլորտ, հանրային սննդի օբյեկտներ և այլն)։

5. Հանրային ու քաղաքական մթնոլորտ։

Շատ կարևոր է թշնամանքի ու ատելության քարոզի դադարեցումը։ Ստեղծված իրավիճակում կուլակաթափության կոչեր հնչեցնելը, դասակարգային պայքար հրահրելն ու քաղաքական հետապնդումները չդադարեցնելը ոչ պակաս վտանգավոր են, քան կորոնավիրուսի տարածումը։

Իշխանությունը պետք է ժեստ անի և ժամանակավոր կալանքի տակ գտնվողների խափանման միջոցը փոխի, այլ ոչ թե դատավորներին «հիվանդացնի» ու դատական նիստեր հետաձգի։

Չի՛ կարելի հանրային համախմբում քարոզել ու զուգահեռաբար անձնական վրեժխնդրության տիրույթում պահել, այսպես կոչված, «Մարտի 1»–ի գործով անցնողներին և ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ բան չփոխվի։

Աշխարհն անցնում է հանդուրժողականության և կրակի դադարեցման ռեժիմի, բոլոր թեժ կետերում գրեթե դադարեցրել են կրակոցները (ճակատագրի հեգնանքով Սիրիան դարձել է աշխարհի ամենաապահով կետերից մեկը անտեսանելի թշնամի կորոնավիրուսից պաշտպանվելու համար), բայց ահա Հայաստանում դեռ բաժանարար գծեր են անցկացվում, սևի ու սպիտակի բաժանման քաղաքականություն է շարունակվում։

Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք կորոնավիրուսային մարտահրավերը, բայց հարցը գինն է ու ժամանակը։ Հարկավոր է հանրային լայն համախմբում և բոլոր կարող ուժերի ջանքերի մեկտեղում։

Եթե իշխանությունները հապաղեն, ապա միևնույն է հանրային պահանջ է ձևավորվելու հակաճգնաժամային կառույցի ստեղծման համար։ Ու այդ ժամանակ թող ոմանք չզարմանան, թե ինչպես հայտնվեցին լուսանցքից էլ դուրս կարգավիճակում։

Մենք անվտանգության սուր խնդիրներ ունենք և դրանք ոչ մեկ չի չեղարկել։ Դրանց գումարվել են վարակն ու տնտեսական կոլապս ստանալու հեռանկարը։

Ուրեմն պետք է հավաքվենք, որ հաղթենք և՛ անտեսանելի, և՛ տեսանելի թշնամիներին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>