Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար

Այսօր աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տարածված մի շարք սահմանափակումները զգալի ռիսկեր են առաջացնում ոչ միայն տարբեր երկրների առողջապահական, սոցիալ-տնտեսական համակարգերի համար, այլև լուրջ սպառնալիքներ են ստեղծում պետական կառավարման ժողովրդավարական ինստիտուտների համար։ Մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ երկրներում սահմանված արտակարգ դրությունը կարող է լուրջ վնաս հասցնել այնտեղ պետական ինստիտուտների զսպումների և հակակշիռների գործող մեխանիզմներին։

Մեծ է մտահոգությունը, որ ավտորիտար էությամբ ղեկավարները կարող են ստեղծված արտակարգ իրավիճակն օգտագործել՝ մյուս հակակշռող պետական ինստիտուտներին չեզոքացնելու և սեփական քաղաքական հավակնությունները կյանքի կոչելու նպատակով։

Օրինակ արտակարգ իրավիճակում սեփական լիազորությունները ընդլայնելու հավակնություններով արդեն իսկ հասցրել է հանդես գալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մի շարք երկրներում նախաձեռնվում են միջոցառումներ, որոնք պարունակում են որոշ ավտորիտար նրբերանգներ։ Հատկապես հարվածի տակ են հայտնվում տարբեր երկրների խորհրդարանները, քանի որ լինելով ներկայացուցչական և համեմատաբար մեծ կազմ ունեցող մարմիններ, վերջիններս բախվում են աշխատանքի կազմակերպման մի շարք խնդիրների հետ։ Սա հատկապես կարող է անցանկալի հետևանքներ ունենալ խորհրդարանական կառավարական համակարգ ունեցող երկրների պարագայում։

Կան ստեղծված իրավիճակի հաղթահարման շուրջ մի շարք քննարկվող առաջարկներ և մոդելներ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելություններն ու թերությունները։ Օրինակ որոշ երկրներում խորհրդարանները շարունակում են բնականոն աշխատանքը, ինչը մեծ ռիսկեր է ստեղծում ոչ միայն պատգամավորների առողջության համար, այլև որպես վատ օրինակ է ծառայում մյուս քաղաքացիների համար։ Սա հատկապես նկատելի է այն երկրներում, որտեղ սահմանափակումներ են կիրառվում քաղաքացիների համար, օրինակ արգելվում է տանից դուրս գալը, կամ շփումը մեկ հոգուց ավել մարդկանց հետ։ Ստացվում է տարօրինակ իրավիճակ, երբ քաղաքացիների համար սահմանափակվում են նման գործողությունները, մինչդեռ խորհրդարանականները՝ նույնպես հանդիսանալով քաղաքացիներ, փաստացի չեն ենթարկվում այդ արգելքին։

Օրինակ, Գերմանիայում, թեև քաղաքացիներին կոչ է արվել խուսափել հավաքներից և 2 հոգուց ավել անձանց հետ շփումներից, սակայն գործող օրենսդրությունը պարտադրում է, որպեսզի արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների համար քվեարկությանը խորհրդարանի շենքում մասնակցի առնվազն պատգամավորների կեսը։ Աշխարհում քիչ չեն պատգամավորների վարակման դեպքերը։ Օրինակ, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի օրենսդիր մարմիններում գրանցված վարակի դեպքերը վերոհիշյալի վառ ապացույցն են։ Մեծ Բրիտանիայում խորհրդարանը նույնպես շարունակում էր իր բնականոն աշխատանքը, թեև մարտի 27-ին հայտնի դարձավ, ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի վարակման և ինքնամեկուսացման մասին, և դեռ հայտնի չէ, թե ինչ հետևություններ կանեն խորհրդարանականները։

Մյուս երկրներում խորհրդարանները շարունակում են աշխատել, չնայած որ պատգամավորների մեծ մասը, կամ մի զգալի մասը չի մասնակցում նիստերին։ Այս իրողությունը նույնպես խնդրահարույց է, քանի որ նախ պատգամավորը, թեկուզ իր կամքով, բայց օբյեկտիվ պատճառներով զրկվում է օրենսդիր աշխատանքներին մասնակցելու իր իրավունքից։ Միաժամանակ, այսպիսի իրավիճակը կարող է էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։ Օրինակ ԱՄՆ-ում առնվազն 5 հանրապետական սենատորներ մեկուսացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կամ վարակի կասկածանքի պատճառով, ինչը որոշ ժամանակ խոչնդոտում էր համաճարակի հետևանքները հաղթահարելու նպատակով ֆինանսական օժանդակության փաթեթի արագ հաստատման գործընթացը։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ սենատորները պետք է քվեարկությանը մասնակցեն՝ անձամբ ներկայանալով Սենատ։

Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նույնպես խնդրի լուծում չէ, քանի որ համաճարակի հետ կապված իրավիճակը, ըստ տարբեր կանխատեսումների, առնվազն ամիսներ շարունակ կարող է պահպանվել, ուստի հնարավոր չէ այդքան երկար ժամանակով ամբողջովին կասեցնել պետության օրենսդիր գործունեությունը։ Օրինակ Իսպանիայում խորհրդարանի աշխատանքը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, թեև այդ երկրում օրենքը այժմ հնարավորություն է տալիս քվեարկությանը մասնակցել նաև հեռահար ձևով։

Մյուս տարբերակը նիստերի օնլայն անցկացման և օնլայն քվեարկության եղանակն է, որը սակայն նույնպես որոշակի խնդիրների է բախվում։ Օրինակ Չիլիում օնլայն քվեարկություն նախատեսելու առաջարկը անցյալ շաբաթ չընդունվեց, որովհետև բավարար քանակությամբ պատգամավորներ չաջակցեցին դրան։ Ներկայումս Իտալիայում նույնպես քննարկվում է պատգամավորների պալատի կողմից հեռահար քվեարկություն սահմանելու գաղափարը։

Հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, և այն, որ լինելով խորհրդարանական պետություն, Հայաստանի համար նույնպես շատ կարևոր է խորհրդարանի անխափան գործունեության շարունակականության պահպանումը, հարկավոր է մեզ մոտ նույնպես ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որոնք թույլ կտան մի կողմից շարունակել օրենսդիրի բնականոն աշխատանքը, մյուս կողմից սահմանափակել դրանից բխող ռիսկերը։ Մասնավորապես կարելի է դիտարկել էլեկտրոնային եղանակով նիստերի անցկացման և քվեարկության հնարավորությունը։ Ուշագրավ է, որ Հայաստանում նույնպես քաղաքացիների տեղաշարժի համար սահմանափակումներ են կիրառվում, որի պարագայում ԱԺ բազմամարդ նիստերի անցկացումը անտրամաբանական է թվում։

Թեև այս թեմայով ԱԺ-ում արդեն իսկ ծավալվել է քննարկում, սակայն խնդիրը շարունակում է պահպանել իր արդիականությունը և հարկավոր է տրամաբանական լուծումներ գտնել։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>