«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այցելել են Վանաձոր. (տեսանյութ)
Շարունակվում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամների մարզային հանդիպումները նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Դաշինքի անդամներն այցելել են Լոռու մարզկենտրոն՝ Վանաձոր քաղաք։
Այսօր ավելի վաղ հանդիպումներ էին ունեցել Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքների բնակիչների հետ։ Ապարանում դաշինքի անդամներին էր միացել Րաֆֆի Հովհաննիսյանը։

