Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 72-ամյա պացիենտի մահվան դեպք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը»,-գրել է Նիկողոսյանը: Խոսնակը հավելել է, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

