Apple-ը կարող է հետաձգել iPhone5G-ի թողարկումը
Ամերիկյան Apple կորպորացիան կարող է հետաձգել իր առաջին iPhone 5G-ի թողարկումը` կորոնավիրուսի տարածման պատճառով, որը սպառնում է համաշխարհային պահանջարկին և խաթարում է ընկերության արտադրանքի մշակման ժամանակացույցը: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների, որոնք ծանոթ են կորպորացիայի ծրագրերին:
Ինչպես նշում են երեք աղբյուրները, ընկերության ներսում քննարկումներ են անցկացվել սմարթֆոնների գործարկումը մի քանի ամսով հետաձգելու վերաբերյալ:
Zham.am