ՌԴ կառավարությունը կարգադրել է մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
ՌԴ կառավարությունը կարգադրել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` ՌԻԱ Նովոստիին հղելով:
Բացառություն կլինեն միայն այն չվերթները, որոնք ռուսաստանցիներին հայրենիք կվերադարձնեն:
Աշխարհի տարբեր երկրներ նույնպես արտակարգ քայլեր են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով` փակելով սահմանները, դադարեցնելով երկաթուղային և օդային հաղորդակցությունը:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

