Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Պատերազմ Արցախում
Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին

Շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսությունը վերականգնելու համար

«Փաստ» թերթը գրում է. «Պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունը սկսել է գահավիժել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում տնտեսագետներն այս տարի գրանցվող տնտեսական ցուցանիշների հետ կապված ավելի հոռետեսական կանխատեսումներ են անում։

Ըստ տարբեր գնահատականների՝ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատությամբ ներկայիս տնտեսական ճգնաժամը մի քանի անգամ հուժկու ալիք է առաջացնելու։ Ուստի այսպիսի իրավիճակում շատ բարդ է լինելու երկրների համար վերականգնել տնտեսությունը և հասնել հետճգնաժամային իրավիճակին։

Չհաշված այն հանգամանքը, որ դեռևս հարցական է, թե ինչքան կտևի ներկայիս արտակարգ վիճակը և, ըստ այդմ, նաև ինչքան ժամանակ կտևի տնտեսական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ արտակարգ վիճակի ավարտից հետո ևս տնտեսական վիճակը կարող է մնալ ծայրահեղ դրության մեջ, քանի որ ներկայումս կոնսերվացված իրավիճակ է, և պրոբլեմները լիովին տեսանելի ու առարկայական են դառնալու հետո։

Այլ կերպ ասած` տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրության տևողությունը: Իսկ դրանից հետո երկրների կառավարությունները ստիպված են լինելու առերեսվել բիզնեսին աջակցություն տրամադրելու, տնտեսությունը խթանելու, սոցիալական լարվածության և գործազրկության խնդիրների հետ։

Այսպիսով, իրավիճակը հուշում է, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսության վերականգնման համար։ Եվ այս հանգամանքն ի ցույց է դնում, որ շատ դժվար է լինելու այս տարվա ընթացքում տնտեսությունը լիովին իր հունի մեջ դնել։

Ուստի նաև պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ իր ուղերձում նշեց, որ հնարավոր չի լինելու պահել 2019 թվականի տնտեսական աճի տեմպը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների կողմից հայտարարված «տնտեսական հեղափոխությունից» գրեթե ոչինչ չի մնալու։ Սկզբունքորեն, ոչինչ չի էլ եղել, բայց նման վիճակում, բնականաբար, ընդհանրապես այդ մասին խոսել հնարավոր չի լինի:

Սրանով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են նոր հույսեր արթնացնել քաղաքացիների շրջանում տնտեսական ճգնաժամի երևույթի հետ կապված, թե այն շատ մեծ հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության համար, որից պետք է օգտվել, ինչը հնարավորություն կտա նաև շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Եվ այսպես, վարչապետը հայտարարում է. «Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի, և դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>