Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձնագիր կամ սոցքարտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին: Նա նշել է՝ նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլև ԱՀԿ համաձայն՝ նոր թափ է հավաքում: ՀՀ վարչապետը հայտնել է՝ աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 350 000 հաստատված դեպք կա, ավելի քան 16 000 մարդ մահացել է վարակից:

«Ինչ գիտենք կորոնավիրուսի մասին, դա մի վարակ է, որ արագորեն մարդուց անցնում է մարդուն, ախտահարում շնչառական համակարգը, արտահայտվում չոր, տևական հազով, շնչարգելությամբ, հասնում ընդհուպ ծայրահեղ ծանր թոքաբորբի: Կորոնավիրուսով հիվանդը կարող է և չունենալ ոչ մի ախտանշան. վարակված լինել, չհազալ, շնչառական խնդիրներ ու ջերմություն չունենալ: Նման դեպքերում մարդը կարող է և չկռահել, որ վարակակիր է և կբուժվի հեշտությամբ, և հիվանդությունը որևէ վտանգ չի ներկայացնում իր համար, խնդիրն այն է, որ նա կարող է վարակել բազմաթիվ ընկերների, հարազատների, որոնցից շատերի համար էլ այն վտանգ չի ներկայացնում»,- ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է՝ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար, դրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիքի անձինք, նաև խրոնիկ հիվանդություն ունեցողները, ուստի հիմնական խնդիրը մեր վատառողջ հայրենակիցներին, ծնողներին, տատիկ-պապիկներին պաշտպանելն է: ՀՀ վարչապետը կրկին հիշեցրել է՝ վարակվելու փաստն ինքնին դատավճիռ չէ, նաև շեշտել՝ պետք է ամեն ինչ անել մահվան ելքով դեպքերից խուսափելու համար, և հենց դրան են միտված եղել կառավարության գործողություններն ամենասկզբից:

«Մենք ուսումնական պրոցեսը դադարեցրել ենք ոչ միայն երեխաներին պաշտպանելու, այլև նրանց միջոցով վարակի տարածում թույլ չտալու համար: Մեր խնդիրը նաև առավել խոցելի խմբերին պաշտպանելն է և առողջապահական համակարգի անտանելի բեռնվածությունը կանխելը: Այսօր՝ 18 :30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորք ինֆեկցիոնում է, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք, թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք»,- տեղեկացրել է նա:

Վարչապետը հայտնել է, որ կորոնավիրուսի վարակակիրներից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներից 4-ի վիճակը ծանր է; Կան 868 մեկուսացված քաղաքացիներ, 2419 քաղաքացու համար սահմանված է ինքնամեկուսացում տներում: Փաշինյանը հույս է հայտնել, որ նրանք ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման կանոները: Նա ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի հայտնաբերման աշխարհագրությունը, նման դեպքեր են եղել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում:

Փաշինյանն ասել է, որ քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, բանկեր, դեղատներ, բայց նաև խնդրել՝ առավելապես օգտվել օնլայն ծառայություններից: Նա քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում՝ ունենալով անձնագիր կամ սոցքարտ, երկու հոգուց ավելի չհավաքվել անգամ բակերում, տանը պահպանել հիգիենայի կանոնները և հետևել Առողջապահության նախարարության հրահանգներին:

Կառավարության ղեկավարը նաև նշել է՝ այս մեկուսացման շրջանը հարմար առիթ է՝ ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու, մարմնամարզության համար՝ պահպանելով առնվազն 10 մետր սոցիալական հեռավորություն ու բացառելով թիմային մարզաձևերը:

Ուղերձը վարչապետն ավարտել է լավ լուրով՝ տեղեկացնելով, որ այսօր արդեն դուրս են գրվել 4 քաղաքացիներ, և մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>