ՀՀ-ն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում զինադադար հաստատելու կոչին. ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:
«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին», - գրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո դիմել էր պատերազմող երկրներին՝ զինադադարի հաստատելու կոչով։ Նա հորդորել է միասնական պայքարել վարակի դեմ, որն ավերում է աշխարհը։
#Armenia fully supports #UN SG @antonioguterres appeal for global ceasefire in all corners of the world while humanity faces common enemy #COVID19 https://t.co/2iK2W2A5B6
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 24, 2020
Zham.am

