Իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ «կյանքը շարունակվում է»
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին առաջարկում եմ Սահմանադրության մեջ մի հարմար տեղ գտնել ու գրել՝ «Հայաստանի Հանրապետությունը հարգում է տրամաբանության կանոնները»։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ «Կյանքը շարունակվում է» հայեցակարգը, երբ ողջ աշխարհով մեկ բժիշկները, վիրուսոլոգները, Իտալիայի քաղապետները, մյուսները մեռան աղաղակելով՝ «մի՛ հավաքվեք մեծ խմբերով, այ ընկերներ, եթե ձեր հավաքը կոնկրետ ուղղված չէ էս համաճարակի հաղթահարմանը։ Մի՛ արեք էդ բանը»։
Իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ «կյանքը շարունակվում է»։
Բա ձեզ հետևողները ինչո՞ւ պիտի նույն կերպ չվարվեն՝ խորհրդավոր ժպիտով ավելացնելով՝ «կյանքը, ոնց ասում են, շարունակվում է»!!
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Panorama.am-ի:

