«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել
«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին News.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է հարուցվել (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել ), մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ դեռեւս չկա»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի աղջկա, նա այն պատռել էր եւ նետել վարչապետի ուղղությամբ։ Այնուհետեւ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ աղջիկը ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում էր դեպքից, անձը որը «գյուղապետ» էր ներկայացել հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Որոշ ժամանակ անց«Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել էին այդ «գյուղապետի» հետ եւ ասել, որ ներողություն խնդրի վարչապետից: