Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվն է 235: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում, Կոտայքի մազրի արտադրական ձեռնարկություն, Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել և մենք պետք է ավելի շատ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկենք»,- ասաց նա:
Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել Հայաստանում խստացնել կարանտինային միջոցառումները:
Zham.am

