«Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա». Ծառուկյան չի պատրաստվում վճարել իր աշխատակիցներին պարապուրդի համար. Տեսանյութ
Այսօր իրոք աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, բայց պարոն Ծառուկյանը դեռ երկու ամիս առաջ ասել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ քայլեր պետք է կատարվեն, որ չգանք փակուղու առաջ չկանգնենք: Այս մասին յաօսր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել այս կամ այն նախարարին, ցեխ շպրտել, թե ինչը չեն արել, այլ այսօր սա բոլորիս խնդիր է եւ պետք է միասնական կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում։

