ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը
Ազգային ժողովը շարունակում է ուրբաթ երեկոյան մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։

