Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Երկու օր առաջ Ռուբեն Վարդազարյանը ձկան պես լուռ էր. Հայկ Ալումյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի եւ Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Այս մասին գրում է hraparak.am-ը։ Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի եւ դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչը կարող է հասարակության առջեւ նվազեցնել դատական իշխանության եւ արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

Բանն այն է, որ մարտի 17-ին, ժամը 13-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, դատարանի դահլիճում գտնվող փաստաբան Միհրան Պողոսյանը նստել է դատավորի աթոռին, իսկ Հովհաննես Խուդոյանը՝ մեղադրողի աթոռին, Հայկ Ալումյանն էլ հարվածել է սեղանին։ Այս արարքները ԲԴԽ նախագահը պատժի ենթակա է համարել։ Աղբյուրը հիշեցնում է, որ ժամանակին դատարանների դռները փակելու եւ դատավորներին դատարաններ մտնել չթույլատրելու քայլն այս նույն նախագահն ավելի մեղմ որակումների էր արժանացրել։

Hraparak.am-ը զրուցել է Հայկ Ալումյանի հետ։ Նրա խոսքով՝ Վարդազարյանի դիմումը ոչ այլ ինչ է, քան աղավաղված մտածելակերպի եւ երկակի ստանդարտների կիրառման ճչացող օրինակ։

«Հիշեցնեմ, որ այդ դիմումը ներկայացնող պարոն Վարդազարյանը երեւի լրահոսին չի հետեւում, չի նկատել, որ մի քանի օր առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ կոպիտ, անգամ գռեհիկ ձեւով վիրավորեց ամբողջ դատական համակարգը, իսկ իրենք ձկան պես լուռ էին՝ ԲԴԽ-ն եւ ԲԴԽ-ի նախագահը։ Նույն ԲԴԽ-ի նախագահը դեռ իր արժեքավոր կարծիքը չի արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի բոլոր դատարաններն արգելափակվել էին, նույն ԲԴԽ-ի նախագահը ոչ միայն անտեսեց այն բանը, որ վարչապետը «վնգստացող դատավորներ» արտահայտությունն էր անում, այլեւ հենց ինքն էլ իր հարցազրույցներից մեկում ասաց, որ, այո, Հայաստանում կան «վնգստացող դատավորներ»։ Իսկ վնգստում են միայն շները, հայոց լեզվում «վնգստալ» բառը կիրառվում է միայն շների նկատմամբ։

Հիմա, այ, էդ նույն պարոն Վարդազարյանը հարկ համարեց անհարգալից վերաբերմունք դիտել մեր գործողությունները դատարանի դահլիճում, այն դեպքում, երբ, իրականում, դատարանի աշխատակազմն էր մեր նկատմամբ փորձում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։ Ես ուղղակի չեմ հասկանում այն տրամաբանությունը, եթե, իհարկե, «տրամաբանություն» բառն այստեղ տեղին բառ է, որով, օրինակ, պարոն Միհրան Պողոսյանի կողմից դատական նիստից դուրս դատավորի աթոռին նստելը համարվել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Հիշեցնեմ Ձեզ, Ձեր միջոցով՝ նաեւ պարոն Վարդազարյանին, ինչպես նաեւ նրանց, ովքեր կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ գուցե բաներ կան, որոնք երկար չեն պահում իրենց հիշողության մեջ, որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ լուսանկարներ, երբ դատական կարգադրիչները, դատական նիստերի քարտուղարները եւ այլք նկարված են դատավորի աթոռին նստած։

Նաեւ հիշեցնեմ, որ կան բազմաթիվ լուսանկարներ, երբ Հայաստանից գնացած փաստաբանների պատվիրակությունը կամ դատավորների պատվիրակությունը շատ են սիրում նստած լուսանկարվել Եվրոպական դատարանի դատավորների աթոռներին, եւ ոչ մի անգամ Եվրոպական դատարանում ես չեմ լսել մի այնպիսի արձագանք, որ այդ աթոռներին նստելը համարվի անհարգալից վերաբերմունք Եվրոպական դատարանի կամ ՄԻԵԴ դատավորների նկատմամբ։ Ես ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում այդ մարդկանց տրամաբանությունն ընկալել, գուցե կա, բայց ինձ համար անընկալելի է։ Կամ՝ երբ ասում են, որ Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրողների աթոռին եւ դրանով իսկ մեղադրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել։ Լավ, դա ի՞նչ մտքի թռիչք է, դա ի՞նչ աղավաղված մտածելակերպ է։ Այսինքն՝ եթե Հովհաննես Խուդոյանը նստում է դատական նիստերի դահլիճում մեղադրողի աթոռին, դա մեղադրողների նկատմամբ անհարգալից վերաբերմո՞ւնք է, միգուցե հակառակը՝ գուցե պատի՞վ է մեղադրողների համար կամ՝ ո՞վ ասաց, որ այդ աթոռը հենց մեղադրողների աթոռն է․ տարբեր դատավարություններում կողմերը հաճախ տարբեր կողմերում են նստում, այս անգամ կարող է նստել մի կողմում, հաջորդին՝ հակառակը։ Սա ուղղակի աղավաղված մտածելակերպի եւ երկակի ստանդարտների կիրառման վառ, ճչացող օրինակ է»,- ասել է Հայկ Ալումյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>