Լրագրողը քնել է Լուիս Էնրիկեի ասուլիսի ժամանակ(Տեսանյութ)
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Վալենսիայի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսում նկատել է, որ ասուլիսների սրահում լրագրողներից մեկը քնած է: Իսպանացի մասնագետը հումորով է վերաբերվել տեղի ունեցածին և կատակել է:
«Տեսեք, ինձ հետ նման բան երբեք չէր եղել. մարդը քնել է ասուլիսի ժամանակ: Առաջին անգամ եմ տեսնում նման բան: Երեւի, ես արդեն ձանձրալի եմ»:
Այնուհետ երբ լրագրողն արթնացել է¸ դիմելով նրան¸ ասել է. «Բարի առավոտ, ինչպես են գործերը»:

