Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Հայաստանի լքված 7 վայրերը. Լուսանկարներ

Gpnews.am-ը գրում է.  Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս կգտնեք լքված կառույցներ, կառույցներ, որոնք ժամանակին առանձնացել են իրենց հատուկ նշանակությամբ, գեղեցկությամբ, եղել են իրենց ոլորտի կենտրոններից մեկը և իրենց շուրջն են հավաքել բազմաթիվ մարդկանց։ Այս հոդվածը ներկայացնում է Հայաստանի այն շինությունները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով լքվել են, սակայն նույնիսկ լքյալ ու կիսավեր վիճակում զբոսաշրջային հետաքրքրություն են ներկայացնում, իսկ վերակառուցելով կարող են ընդգրկվել զբոսաշրջային ամենասիրված ուղղությունների ցանկում։

Արտեկ մանկապատանեկան ճամբար
Արտեկ մանկապատանեկան ճամբարը գտնվում է Լոռի մարզում՝ Վանաձոր քաղաքի բարձրադիր վայրում։

 

Անտառի մեջ կառուցված այս ճամբարն ամեն տարի իր շուրջն է հավաքել երիտասարդ պիոներներին, ովքեր ճամբարը լցրել են կյանքով ու պատանեկան աղմուկով։ Արտեկ ճամբարը 1980-ական թվականներին

 Խորհրդային միության փլուզումից հետո ճամբարը լքվում և թալանվում է։ Նախկինում եղած գույներից այսօր մնացել է միայն մանուկներով ու աղավնիներով պատը, նախկինում եղած պատանեկան աղմուկին այժմ փոխարինել է խորհրդավոր ու մենավոր լռությունը։ Արտեկ ճամբարն այսօր

 Անտառային բարձունքից նայելով Վանաձորին կարծես ցանկանում է հիշեցնել իր երբեմնի ուրախ ու աշխույժ կյանքի մասին։

 Մեղրիի երկաթուղային կայարան

Խորհրդային Հայաստանը խորհրդային մյուս երկրների հետ կապող երկաթուղային գծերից մեկը Երևան-Բաքու երկաթգիծն էր։ Երկաթգծի մերձարաքսյան հատվածը կառուցվել է երկրորդ աշխարհամարտի սկզբում և շահագործման հանձնվել 1943թ-ին։Հենց այստեղ էլ, Արաքս գետի ափին հետագայում կառուցվեց Մեղրիի երկաթուղային կայարանը։ Այս կայարանից Մեղրիի շրջանի բնակիչները Նախիջևանով հասնում էին Երևան։ Մեղրիի երկաթուղային կայարանը 1980-ական թվականներին

 Երկաթգծի Մեղրիի հատվածն ամենագեղեցիկն էր, այն անցնում էր Իրանի սահմանի երկայնքով՝ Արաքս գետի ափի եզրով։ Ժայռափոր թունելների միջից դուրս գալով ուղևորների համար բացվում էր չկրկնվող բնապատկերներ։ Արաքսի ափով անցնող երկաթգիծը

 Խարհրդային Հայաստանի փլուզումից հետո երկաթուղին փակվեց, իսկ կայարանի շենքը մնաց լքված։

 Այստեղ կորցնում ես ժամանակի զգացողությունը, նայելով գնացքի կանգնած վագոններին, այն տպավորությունն է, որ կարծես ժամանակն այստեղ կանգ է առել, ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ նույնն է, ինչ 30 տարի առաջ, միայն մի տարբերությամբ, որ ամեն ինչ լքված է։

 Խարհրդավոր լռությունը կխախտի միայն Արաքսի ջրերի ձայնը և կայարանի շենքի կողքի հսկա Չինարիի տերևների սոսափյունը։

 Վերջին գնացքն այս կայարանով անցել է 1992թ-ի ապրիլի 23-ի գիշերը։ Մեղրիի երկաթուղային կայարանը 1982թ․-ին

 Միքայել Արամյանցի դղյակ Միքայել Արամյանցը 19-րդ դարի թիֆլիսաբնակ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում:

 Այս հոյակերտ դղյակը շատ բան է ասում 19-րդ դարավերջում հայկական ազնվական ընտանիքների նիստուկացի ու գործունեության մասին: Արամյանցի դղյակը 19-րդ դարի վերջին։

 Ժամանակին դղյակը դարձել է հայ մտավորականության հավաքատեղի, ինչպիսիք են Խրիմյան Հայրիկը, Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և այլք: Արամյանցի դղյակը հայ մտավորականության հավաքատեղի։

 Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր։ Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում թենիսի առաջին խաղադաշտը: Թենիսի առաջին խաղադաշտը Հայաստանում

 

 Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ Թիֆլիսում 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։ Հետագա տարիներին նրա դղյակն աստիճանաբար լքվում է և դառնում կիսավեր։ Արամյանցի դղյակն այսօր

 

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ Աշխարհում շատ կան լքված վայրեր, սակայն քիչ կգտնեք այնպիսինները, որոնք իրենցից գիտական մեծ հայտնագործություն ներկայացնելով, այնուամենայնիվ լքվել են։ Դրանց թվին է դասվում Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակը։

Աստղադիտակը գտնվում է Օրգով և Տեղեր գյուղերի միջև։ Այն Հայաստանում կառուցելու գաղափարը չի ողջունվել Մոսկվայի կողմից։ ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում և Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար։

 Կառուցումը սկսվել է 1980 թվականին։ 1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։ Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն։ Սակայն կենտրոնին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Խորհրդային միության փլուզումից հետո ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվեց։

 Այն փակ տարածք է, բաց չէ այցելուների համար և չկա զբոսաշրջային քարտեզներում։ Այս ստղադիտակը լուռ վկան է հայկական գիտական ուժի և հզորության։ Ինքը Պարիս հերունին դրա մեջ տեսնում էր ոչ միայն տիեզերքը բացահայտելու միջոց, այլ նաև մարդկային մտքի և քաղաքակրթության սիմվոլ։

 

 Աղասի Խանջյանի ամառանոց Դիլիջան քաղաքում, բնության գեղեցիկ ու անտառապատ անկյունում լքված ու կիսավեր մի շինություն է կանգնած։ Այն Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի շրջանաձև ամառանոցի ուրվականն է։

Շենքի շինարարությունը տևել է 8 տարի՝ 1928-1936թթ։ Չնայած այս յուրահատուկ շինությունը պետք է ծառայեր որպես ամառանոց, Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ՝ Լավրենտի Բերիային հանդիպելուց առաջ։ Այն շրջակա շինություններից առանձնանում էր իր գեղեցիկ ոճով և ճարտարապետական յուրահատուկ լուծումներով։

 Սակայն այս հոյակերտ շինությանը ևս երկար կյանք վիճակված չէր։ 1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է։ Չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները։ Ամառանոցի առաստաղը մինչև փլուզումը

\

 

Որի միայն շրջանաձև կոնստրուկցիան է կանգուն ինչն էլ վկայում է, որ ժամանակին այս տարածքում կանգնեցված շենքը իր շքեղությամբ ու մոդեռն կոնստրուկցիայով յուրահատուկ էր ու եզակի։

Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի Լքված շինությունների հետքերն այս անգամ մեզ տանում են Լոռիի մարզ՝ գյուղ Ամրակից։ Այստեղ լուռ խորհրդավորությամբ կանգնած է Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին։

Կառուցվել է 1846 թ. ուկրաինացի կազակների կողմից։ Ներկա տեսքը ստացել է 1910-1914 թթ. վերակառուցումից հետո: Կառույցը քարաշեն է, իսկ տանիքը փայտից է՝ մետաղապատ:

Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988թ․-ի Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել: Եկեղեցին փակ է, չի գործում։ Այն լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։

Ջերմուկի մշակութային կենտրոն Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկի՝ Ջերմուկի կենտրոնում, կիսավեր ու լքված մի շինություն կա՝ Ջերմուկի մշակութային նախկին կենտրոնը։ Ժամանակին այն եղել է Հայաստանի լավագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այն ունեցել է կինոդահլիճ, երկհարկանի գրադարան, պատկերասրահ, սրճարան, լողավազան և խաղահրապարակ։ Կենտրոնը միշտ լեցուն է եղել երիտասարդներով, Ջերմուկից և հարակից բնակավայրերից այստեղ էին գալիս կինոդիտման, իսկ ամռան ամիսներին՝ լողավազան։

Սակայն 1990-ական թվականներին կենտրոնը լքվում է, թալանվում է գրադարանը, մի քանի անգամ նույնիսկ հրդեհվում է շինությունը։ Այն, ինչի կարող է հիմա ծառայել կենտրոնը, դա միայն օրիգինալ ֆոտոսեսիաների սիրահարների համար ֆոտոնկարահանումներ իրականացնելն է։
Այսքանն էին Հայաստանի լքված շինությունները մեր աչքերով։ Նշված շինություններից մի քանիսն այժմ ընդգրկված են վերակառուցման տարբեր ծրագրերում։ Հույս ունենանք, որ մեր հաջորդ բլոգը կնվիրվի թվարկված շինություններից որևե մեկին, բայց արդեն վերակառուցված և նոր կյանք ստացած։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>