Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
4
Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

Սև-Սպիտակ. Ին-Յան. մաս 1-ին

2018-ից հետո սև ու սպիտակի բաժանումը դարձավ գլխավոր քաղաքական տեխնոլոգիան, որով հանրությունը (ոչ միայն քաղաքական դերակատարները) բաժանվեց երկու մասի՝ սևերի ու սպիտակների: Նման բաժանումը քաղաքագիտական առումով բավականին հաջող հնարք է: Ցանկացած քաղաքագիտական հնարք հենվում է ժողովրդական կարծրատիպերի, եղած մտածողության սխեմաների վրա` դրանք պետք է բացահայտել ու հնարավորինս արդյունավետ օգտագործել:

Բաժանարար գծերը մարդկության պատմության մեջ բավականին շատ են կիրառվել և ունեն մշակութաբանական խորքային հիմքեր: Բարու և Չարի պայքարի վրա են կառուցվել բազմաթիվ կրոնական համակարգերը, որոնց վրա էլ քաղաքակրթություններ են կառուցվել: «Սև-սպիտակ», «այո-ոչ», «չար-բարի», «լավ-վատ» դուալիզմերը աշխարհի մասին պարզեցված պատկերացում են տալիս, ինչը հեշտ ընկալելի է բազմության համար։ Նման դեպքերում ամեն ինչ հստակ է և մտածելու կարիք չկա։ Սև-սպիտակ մտածողության կարևոր տրամաբանական հետևանքն է Փրկչի գաղափարը:

 

«Արդարությանը ասում եմ Այո,

Ոչ մի հրոսակ որ չխուսափի,

Հանցանքին արժան պատասխան տալու

Եւ հատուցելու ահեղ սարսափից»:

 

Սա Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգից հատված է։ Պարզ երևում է, որ այստեղ սահմանադրական փոփոխության մասին որևէ խոսք չկա, ընդամենը «չարի և բարու» բաժանման քարոզչություն է՝ առանց դիմելու բանական որևէ փաստարկի: Հանրաքվեի ժամանակ այո-ոչի միջոցով մեզ առաջարկվում է պայքարել Չարի դեմ։

Մեզ շրջապատող աշխարհում գույները շատ են, լուծումները՝ բարդ։ Սակայն «սև-սպիտակի» դեպքում մտածել պետք չէ։ «Սև-սպիտակի» և մյուս դուալիստական բաժանումների ժամանակ մենք ունենում ենք բոլոր հարցերի պատասխանները, նման մատրիցայում հեշտ է ապրել, այն անգամ հոգեբանության առումով պաշտպանական մեխանիզմ է հանդիսանում՝ պարզ խնդիր-պարզ լուծում, սակայն դրա հիմքում տրամաբանական սխալ կա, ու նման մոտեցումը միշտ հանգեցնում է «ERROR»-ի՝ սխալ տեղ է տանում։

Քաղաքական պայքարում, ինչպես նաև բարոյագիտական հարցերում սև-սպիտակ մտածողության հետևանքով մարդկանց այն մասը, որը մյուս ճամբարում է հայտնվում, դեմոնացվում է։ Դա ռացիոնալ մտածողություն ունեցող մարդկանց բնորոշ չէ, ինչի հետևանքով նրանց դիտարկում են որպես հակառակորդ ճամբարի անդամաների, և ինչն է ամենահետաքրքիրը, որ երկու ճամբարների (սևերի ու սպիտակների) համար էլ ռացիոնալ միտքը խորթ է, և բանական մոտեցում ունեցողները, նայած թե սև-սպիտակի որ ճամբարի դիտանկյունից են դիտարկում, միշտ օտարների բանակում են հայտնվում:

Նման բաժանումները միշտ մեծ արյունահեղությունների են հանգեցրել՝ ճշմարիտ քրիստոնյաներ-հերձվածողներ, կոմունիստներ-կապիտալիստներ և այլն, օրինակները շատ են։

Քանի որ սև-սպիտակի բաժանումը Հայաստանում բավականին արդյունավետ է աշխատում, կարևոր է փորձել բացահայտել մեր մտածողության մեջ նման սխեմաների արմատները:

Սև-սպիտակը հայկական մշակույթում՝ «Սասնա Ծռեր»

Սև-սպիտակի բաժանումը հատկապես բնորոշ է հայկական մտածողությանը և ունի խորքային մշակութաբանական հիմքեր։ Դրա լավագույն ապացույցը «Սասնա Ծռեր» էպոսն է։

Էպոսներն ու առասպելները լավագույն կերպով են արտացոլում էթնոսի մենթալիտետը, ինչպես նաև դա ձևավորում ապագա սերունդների համար։ Դրանք մտածողության սխեմաներ են, որոնք մենք ընդունում ենք առանց քննադատության:

Էպոսի վրա մեծ ազդեցություն է ունեցել պավլիկյան շարժումը, որը դուալիստական աշխարհայացք ուներ՝ հիմնված Չարի ու Բարու պայքարի վրա: Զրադաշտականության, Մանիքեյականության, Մարկիոն Պոնտացու աշխարհայացքների ազդեցությունը նկատելի է: Ծովինարի հղիությունը, Փոքր Մհերի քարանձավ մտնելը և բազմաթիվ այլ սյուժեները կարելի է գտնել վերը նշված կրոնական աշխարհընկալումներում: Խնդիրն այն է, որ չարի ու բարու դուալիզմը, փրկչի գաղափարը, «Նոր Հայաստանի»՝ «նոր աշխարհի» մտածողության սխեմաները օգտագործվում են «հեղափոխական Հայաստանի» կողմից։

Պավլիկյաններն իրենց իսկական քրիստոնյաներ էին համարում՝ ի տարբերություն մյուս քրիստոնյաների։ Նրանք ազդվել էին զրադաշտության հիման վրա ստեղծված Մանիքեյականությանությունից, որոնք պահպանելով զրադաշտական դուալիզմը՝ որպես փրկիչ էին ընդունում Հիսուսին, իսկ 3-րդ դարի աստվածաբան Մարկիոնը համարում էր, որ Հայր Աստվածն ու Եհովան տարբեր անձեր են։ Հիսուսի իրական հայրը Եհովան չէր, որը Չարիքի մարմնացումն էր, իսկ Հիսուսը Հայր Աստծո կողմից ուղարկվել էր Չարու՝ նյութական աշխարհի տիրակալ Եհովայի դեմ պայքարելու համար, իսկ Պողոսը Հիսուսի իրական առաքյալն էր։ «Սասնա Ծռեր» Էպոսը հենց պավլիկյանների միջավայրում է ստեղծվել, ու պատահական չէ, որ այսօրվա Հայաստանում սկսված Չարի ու Բարու պայքարին զուգահեռ քաղաքական շրջանառության մեջ մտան նաև «Սասնա Ծռերի» «հետևորդները»։ Բնականաբար, այդ ամենը ենթագիտակցական դրսևորում է։

Եթե առաջ աշխարհայացքները կրոնական հիմք պետք է ունենային, ապա հիմա դա անհրաժեշտ չէ։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>