«Ռոման» կարող է գնել Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը
Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը պատկանում է «Արսենալին», իսկ «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձավճարով։
Daily Express-ի տեղեկություններով «Ռոմայի» ղեկավարությունը լրջորեն մտադրված է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջ իրավունքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը դեմ չէ բաժանվել Մխիթարյանից, քանի որ ցանկանում է այդ գումարով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել:
Սակայն նշենք, որ «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադառնալով Մխիթարյանի վերաբերյալ հարցին, չէր բացառել, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ Լոնդոն։
«Նա միշտ ինձ դուր էր գալիս: Նա մի խաղացող է, ով իր լավագույն մարզավիճակում կարող է ներգրավվել ցանկացած թիմի մեջ: Նրան անհրաժեշտ է կայունություն, և սա մի բան է, որ մենք պետք է գնահատենք»,- ասել էր Արտետան։
Zham.am