Հայ-ռուսական համալսարանի բոլոր ինստիտուտներն այս շաբաթվա սկզբից իրենց դասընթացները կազմակերպում են առցանց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է. «Համալսարանները ևս իրականացնում են առցանց ուսուցում.
Հայ-ռուսական համալսարանի բոլոր ինստիտուտներն այս շաբաթվա սկզբից իրենց դասընթացները կազմակերպում են առցանց՝ հնարավորինս պահպանելով դասացուցակով նախատեսված ժամանակացույցը (օրինակ՝ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի դասացուցակը, որտեղ կա նաև օնլայն դասընթաց։
Քննարկվում են նաև դիպլոմների առցանց պաշտպանության հնարավորությունները»։

