Լեհական աղբամանների համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 177 մլն դրամ
Դիտել նաև
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար ձեռք է բերել թվով 2000 հատ կենցաղային թափոնների կոնտեյներներ։ Խոսքը մուգ կանաչ գույնի մեծ աղբամանների մասին է։ Ըստ այդ պաշտոնական փաստաթղթերի՝ դրանք, փաստորեն, արտադրվել են Լեհաստանում։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկ աղբամանն արժեցել է 88 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր 2000 հատ աղբամանի համար վճարվել է 177 մլն դրամ։
Կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Արտար Էկո Սերվիս» ընկերության հետ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում ևս քաղաքապետարանը աղբամաններ էր ձեռք բերել Լեհաստանից»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

