Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

ԱԱԾ-ն ՀՀ և ՌԴ քաղաքացիների հանցավոր խումբ է բացահայտել (PHOTO)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային եւ ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առեւտրային երեք կազմակերպություն, այնուհետեւ դրանց անվամբ ձեռք են բերել համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի եւ բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։ Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները եւ ծածկագրերը։

Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։ Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալիական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել եւ հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել եւ վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են: Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>