Համաշխարհային շուկայում ամենամեծ ցնցումների պետք է սպասել ապրիլի 1֊ից հետ
Համաշխարհային շուկայում ամենամեծ ցնցումների պետք է սպասել ապրիլի 1֊ից հետո, երբ կավարտվի նավթի արդյունահանման կրճատման մասին OPEC+ համաձայնագրի ժամկետը։
Արդյունքում նավթի գինը մեծ հավանականությամբ կարող է 20$֊ից ցածր ընկնել։ Միաժամանակ, ֆոնդային շուկաների անկումը կկազմի մոտ 30֊40%։
Այս ամենին նպաստում է նաև միջազգային ավիափոխադրումների կրճատումը շուրջ 70%֊ով։
Գլոբալ տնտեսությունն արմատապես փոխակերպվում է, ինչը հանգեցնելու է լրջագույն աշխարհաքաղաքական վերադասավորումների։
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

