Լավ, դա մի կողմ, ինչպես կարող է Վանում այդքան պարսիկներ լինեն, այդքան շփվեն ու այդքան քիչ վարակվածներ լինեն...
Ստամբուլը մի քաղաք է, որտեղ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել աշախարհի բոլոր մայրցամաքներից, բոլոր պետություններից մարդկանց, ովքեր պարզապես զբոսաշրջիկ են, գործարար են և այլն: Հիմա նստել ու մտածում եմ, ոնց կարող է Ստամբուլի տեքստիլի , օծանելիքի, մեքենաշինական արտադրամասերում աշխատող հարյուր հազարավոր եվրոպացիները, աֆրիկացիները, ասիացիները այնպես աշխատեն, աշխատանիքց հետո գիշերային Ստամբուլը վայելեն ու այսքան քիչ տվյալներ հայտնեն... Լավ, դա մի կողմ, ինչպես կարող է Վանում այդքան պարսիկներ լինեն, այդքան շփվեն ու այդքան քիչ վարակվածներ լինեն... Մի խոսքով, Թուրքիան իր կրտսեր եղբոր օրինակով պահում է տվյալները հերիք չէ, դեռ մի բան էլ չի հայտարարում արտակարգ դրություն, որպեսզի տնտեսությանը վնաս չտա: Մինչդեռ մարդիկ շարունակվում են վարակվել, իսկ շտապ օգնության ծառայությունն այլևս զանգերին չի պատասխանում, հիվանդանոցներն էլ , հատկապես քրդաբնակն նահանգների, այնքան են լցված, որ ուղղակի չեն ընդունում հիվանդի...
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

