Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Քաղաքական շիզոֆրենիա և կորոնամանիա

Վտանգավոր մտքեր. ասում է՝ կորոնավիրուսից հետո զրոյական վիճակ ենք ստանալու, մեծ շինհրապարակ ենք ստանալու (իսկ դա լինում է, երբ եղածը հողին է հավասարեցվում), նախկինում ուզում էինք քանդել, նորը կառուցել, էդքան էլ չէր ստացվում, իսկ հիմա կորոնավիրուսի պատճառով շանս ենք ստացել տնտեսական հեղափոխության համար։

Փաստորեն, ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմքում ավերածության փիլիսոփայությունն է դրված։

Քանի կար՝ «Կորոնավիրուսն ում շունն» էր, իսկ հիմա այնպիսի էնտուզիազմով է խոսում այդ վիրուսի գալստյան մասին, կարծես՝ պետք է ուրախ լինենք, որ եկել է ու եթե չգար, պետք է զոռով բերեինք։

Քաղաքական շիզոֆրենիան էլ ուրիշ ինչպե՞ս է լինում։

***

Խոստովանում է, որ ուզեցել են փլուզել երկիրը և սարքել մեծ շինհրապարակ, բայց չեն կարողացել և ուրախ է, որ կորոնավիրուսը կփլի եղածը։ Այսինքն՝ ինքը նեկրոֆիլիայի կողմնակից է։

Փաշինյանն «էս գլխից» իրեն ուզում է ապահովագրել։ Իր բոլոր ձախողումները նա հետագայում դուրս է գրելու կորոնավիրուսի վրա։

Փաստորեն, հիմա «Կորոնավիրուսն ում շունն է, որ...» ռեժիմից անցում ենք կատարում «Գալդ բարի, կորոնավիրո՛ւս» ռեժիմին։

Տնտեսական հեղափոխության հույսը, փաստորեն, կորոնավիրուսն է եղել։

***

Վարչապետը լսել է, որ աշխարհը վիրուսից հետո փոխվելու է, բայց չի հասկացել, թե դեպի ուր է փոխվելու։ Ինքը միայն մեկ երգ գիտի արդեն՝ սեփական ձախողումները կորոնավիրուսի վրա գցելը։ Բայց լավն այն է, որ դա երկար չի տևելու։

Փաշինյանը դարձել է կորոնավիրուսի քարոզիչ։ Այդպիսի գովեստի խոսքեր վիրուսը չէր ստացել աշխարհի և ոչ մի անկյունում։

***

Փաշինյանը բարձրաձայնեց սեփականության վերաբաշխման իր ծրագիրը՝ կորոնավիրուսը փլուզում է տնտեսությունը, հետո ինքը կուտակած գումարներով որոշում է, թե ում օգնել, իսկ ում՝ ոչ։ Այսինքն՝ երբ խոսում է այն մասին, որ կորոնավիրուսը հնարավորություն է, նկատի ունի այն, որ դա հնարավորություն է անձամբ ի՛ր համար՝ տնտեսական վերաձևում իրականացնելու և մեկ մարդու տնտեսություն կառուցելու համար։ Տնտեսական վերաձևումն էլ փորձելու է ծառայեցնել քաղաքական մոնոպոլիա ձևավորելուն։ Բայց չի հաջողելու լրիվ այլ պատճառով։

***

Կորոնավիրուսն իրականում միայն մեկ դրական էֆեկտ կարող է ապահովել։ Այն բացեց շատերի աչքերը՝ հիմք ստեղծելով այս ապաշնորհ իշխանությունից ազատվելու համար։ Եթե այս վիրուսային չարիքից մեր ժողովուրդը կարող է օգտվել, ապա նախևառաջ այդ հարցում։

***

Վարչապետի հարցազրույցը խուճապային տրամադրության աղբյուր կարող է դառնալ։ Արտակարգ դրության ժամանակ դա թույլատրվո՞ւմ է։

***

«Տնտեսական հեղափոխության» հիմքում ալկոգելն է։ Համենայնդեպս շատ էր ոգևորված այդ թեմայով։ Եվ, ի դեպ, առանց անուն տալու՝ չափից շատ ոգևորված էր հեղափոխական գործարար Սամվել Ալեքսանյանի հնարամտությամբ։

***

Եվ ամենակարևորի մասին։ Այդ ի՞նչ արտադրամաս է, որ անունը չեք տալիս։ Բա ասում եք՝ մարդիկ պետք է անհատական ու սոցիալական պատասխանատվություն ունենան և ինքնամեկուսանան։ Բա ասեք, որ մարդիկ իմանան։ Կարող է չգիտեն, որ պոտենցիալ վարակակիր են կամ արդեն իսկ վարակող։ Իսկ միգուցե այդ արտադրամասն այնքան սրտակեր նախկին օլիգարխի՞ է, որ չեք ուզում անունը տալ, քանզի ինքն է խնդրել։ Արտակարգ դրություն, որ ասում էինք մտցրեք, հո չէի՞նք ասում, որ տեղեկությունները թաքցնելու և տեղեկություն մատակարարելու մոնոպոլիա ստանայիք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>