Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավը Աշտարակում (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Աշտարակ քաղաք։

Դաշինքի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Հաց բերողն», ըստ էության, սպանվեց:

«Չլիներ նրա երկրորդ կալանքը, որն արդեն բժշկական փաստաթղթերով հիմնավորվել էր, որ անթույլատրելի է, ինքը հացադուլ չէր հայտարարի, օրգանիզմը չէր քայքայվի 25 օրվա ընթացքում և դրա արդյունքում մահը վրա չէր հասնի: Որքան էլ իշխանություններին հորդորեցին, նրանք չգնացին զիջման մինչև վերջին պահը, երբ այլևս Արթուր Սարգսյանի առողջությունն իսկապես ծայրահեղ վիճակում էր», - ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նաև անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին. «Հերիք չէր, որ Հայաստանն այս օրերին մրցում էր Ադրբեջանի հետ քաղբանտարկյալների թվով: Մի քանի օր առաջ նրանց թիվը մեկով ավելացրեցին: Հրաշալի հայրենասեր մի երիտասարդի՝ Արմեն Մելիքյանին, դատապարտեցին մեկ տարով: Մեր իշխանության առաջին քայլը լինելու է ամբողջական և համապարփակ համաներումը: Ամբողջական համաներման տակ նաև ազատ են արձակվելու բոլոր քաղբանտարկյալները, նեռարյալ «Սասնա Ծռերը»: Եւ ոստիկանների մահվան հետ կապված հանգամանքների բացահայտումը կշարունակվի անկախ իրավապահ մարմինների հետաքննության և անկախ դատարանների դատավարության ներքո:

Հայաստանում տարիներ շարունակ՝ սոցիալական պատճառներով նաև դրդված, փոքր հանցագործությունների համար տալիս են առավելագույն պատիժ, բանտերը լցնելով մեր քաղաքացիներով, նաև նրանց օգտագործելով ընտրակեղծարարության համար, նրանց հարազատներին ասելով, որ կազատեն, համաներում կտան, եթե ՀՀԿ-ին ընտրեք, Սերժ Սարգսյանին ընտրեք, և հակառակը, բոլոր նրանք, ովքեր բյուջեն գողացել են միլիոնավոր դոլարներով, վարկերը միլիարդավոր գողացել են մնում են իշխանության մեջ ու առաջխաղացում են ունենում: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանից 10 մլրդ դոլարից ավել գումար  են տարել անօրինական կերպով: Այդ գումարները ամբողջությամբ բավարար էին որպեսզի նորագույն սպառազինություն գնելով թույլ չտաինք ապրիլյան քառօրյա սրացումը, և տնտեսական աճ ապահովելու համար...», - նշեց նա, հավելելով, որ պետական պարտքը 1.7 մլրդ հասել է 6.1-ի, իսկ տարվա վերջում այն կկազմի 6.2 մլրդ դոլար:

Ինչ վերաբերվում է բուն ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ պետք է այնպես անել, որ ՀՀԿ-ն չկարողանա ընտրություններ կեղծել:

«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ գիտեք, որ ՀՀԿ-ն վարկանիշ չունի, մենք հիմա այնպես պետք է անենք, որ ՀՀԿ-ն որքան էլ կեղծի չկարողանա 30 տոկոսից ավել հավաքի», - հիշեցնելով, որ դաշինքը հանդես է եկել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն ձևավորելու կոչով բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի ՀՀԿ-ից:

Դիմելով Աշտարակցիներին  Սեյրան Օհանյանն ասել է.

- Իմ երկարատև պաշտոնավարման տարիներին, լինելով թե' առաջնագծում, թե' սահմանամերձ բնակավայրերում, առաջինը ես ի'նքս եմ զգացել բոլոր դժվարությունները և համապատասխան կերպով ներկայացրել, որպեսզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար արտոնություններ ստեղծվեն: Եվ որոշ արտոնություններ 2013 թ. տրվել են սահմանամերձ բնակավայրերին:

Ես առաջարկություններ եմ ներկայացրել, որպեսզի մարզերում հրատապ ծրագրերի իրականացման համար դրամական միջոցներ հատկացվեն: Եվ այդ որոշումները ընդունվել են` միայն այն տարբերությամբ, որ հատկացված գումարների զգալի մասը, չգիտես ինչու, նորից իրենց տրամադրության տակ են վերցրել տեղական ինքնակառավարման մարմինները և տնօրինել են ինքնուրույն` փոխանակ ապահովելու մեր համերկրացիների, մարզերի, համայնքների զարգացումը այս կամ այն ոլորտներում:

Երկար տարիներ ծառայելով բանակում` ես տեսել եմ այն այն բոլոր խնդիրները, որ գոյություն ունեն մեր իրականության մեջ: Եվ երբ անցյալ տարի ձևավորվում էր նոր կառավարությունը, հրաժարվել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոններից, որովետև ինձ համար ամենակարևորը պաշտոնը և անձերը չեն: Ինձ համար կարևոր է Հայրենիքին, պետությանը ծառայելը, և այսօր էլ այդ սկզբունքն է լինելու մեր թիմի գործունեության հիմքում:

Համառոտ ներկայացնելով դաշինքի ծրագրային առաջարկները` գեներալ-գնդապետը հավելել է.

-Սիրելի' հայրենակիցներ, գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միասնական է, բայց խաղաղ պայմանները ոչ լիարժեք է օգտագործում ապագա սպառնալիքներին դիմագրավելու համար:

Այդ սպառնալիքները այսօր էլ գոյություն ունեն, և ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակը մեզ թույլ չի տալիս, ինչպես այսօրվա ղեկավարներից շատերն են ասում, «էվոլյուցիոն ճանապարհով զարգանալու»: Մի՞թե սպառնալիքները` ուղղված անվտանգության միջավարին, դանդաղ տեմպերով են գալիս դեպի Հայաստան: Իհարկե, ոչ: Մեզ թռիչքային փոփոխություններ են պետք:

Ադրբեջանի նախագահը նորից, ռազմական հռետորաբանության շրջանակներում, ասում է. «Մենք հաղթելու ենք, մենք Հայաստանը և Արցախը ծնկի ենք բերելու, որովհետև նրանք թույլ են, տկար են, մենք ուժեղ ենք...»:

Բայց մեր միասնությունը, սիրելի' հայրենակիցներ, միշտ ավելի ուժեղ է եղել և հաղթել է: Եվ համոզված եմ, որ մեր միասնությամբ մենք նոր հաջողությունների ենք հասնելու և միասին զգալու ենք հաղթանակի բերկրանքը:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>