Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. 2019-ին նվազել է բնակելի շենքերի գործարկումը

Արտակարգ դրությունը հարկավ բավարար ազատ ժամանակ կապահովի տնտեսական առանձին խնդիրներ դիտարկելու համար: Իհարկե, հիմա ամենափնտրվածը համաճարակի ազդեցության մասին կանխատեսումներն են: Սակայն մեր տնտեսության պարագային դեռևս վաղ է նման վերլուծությունների համար: Հետևաբար կարելի է դիտարկել 2019-ի տնտեսական ցուցանիշները:

Օրինակ, շինարարության մասին հայտարարվել է, որ անցած տարի աճը կազմել է 4.6 տոկոս: Իսկ շինմոնտաժային աշխատանքերի աճի ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է` 4.1 տոկոս:

Նախ շինարարության ֆինանսական աղբյուրների մասին: 2019թ․ պետբյուջետային միջոցների ֆինանսավորման ծավալն ավելացել է 8.9 տոկոսով: Բայց նախորդ տարվա համեմատ աճի տեմպի նվազումը համարյա մեկ տոկոս է կազմել: 2019թ․ նվազել է միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսի չափով: 2018-ին այս ցուցանիշը հակառակը` 14.1 տոկոս աճ էր գրանցել:

Միջազգային ֆինանսավորման ոլորտի ամենամեծ կրճատումն արձանագրել է Համաշխարհային բանկը: 2019թ․ ՀԲ ֆինանսավորման ծավալը 2018-ի համեմատ պակասել է 35.8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ 2018-ին հակառակ՝ 144.9 տոկոսանոց աճ էր արձանագրվել: Միջազգային վարկավորմամբ կատարվող շինարարության ծավալի աճ վերջին երկու տարիներին ապահովվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորման հաշվին: 2018-ին աճը 164.7 տոկոս էր, իսկ 2019-ին` 132.7:

Մեր երկրում գործող կազմակերպությունների հաշվին կատարվող շինարարության ծավալը վերջին երկու տարում համարյա նույնական է: Աճը 2018-ին կազմել էր 1.2 տոկոս, 2019-ին՝ 1.4: Լուրջ անկում է արձանագրվել «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆինանսավորմամբ կատարված շինարարություններում: Հիմնադրամի նկատմամբ նոր իշխանությունների հակասական քաղաքականության արդյունքում վերջին երկու տարում հիմնադրամի ամենամյա դրամահավաքը ավելի ու ավելի համեստ արդյունքներ է արձանագրում: Մեղմ ասած: Եւ ահա 2019-ի ընթացքում կատարված շինարությունների հաշվետվությունն արձանագրում է, որ 2018-ի համեմատ 2019-ին հիմնադրամի կատարած շինարարության ծավալը կրճատվել է համարյա կիսով չափ` 49.8 տոկոսով:

Շինարարության ֆինանսավորողների հաջորդ «խումբը» օտարերկրյա ներդրողներն են: Նրանց ֆինանսավորման ծավալը 18-ի հետ համեմատ աճել է մոտ 10.5 տոկոսով: Բայց այս ցուցանիշը դեռ շատ հեռու է 2016-ի տվյալներից: Հեռու է, որովհետև 2018-ին այս ֆինանսավորման խումբը կեսից ավելի` 51.3 տոկոսանոց նվազում էր արձանագրել:

2019-ին աճել է բնակչության ֆինանսավորմամբ կատարված շինարարությունը՝ 6.1 տոկոսի չափով: 2018-ի աճի թիվը 5.4 տոկոս էր:

Ահա սրանք են շինարարության ֆինանսավորման աղբյուրները: Շինարարության հաշվետվության մեջ չի ներկայացվում հետևյալ փաստը՝ վերջին երկու տարում շատ կտրուկ աճել են ներկրվող ցեմենտի ծավալները: Աճել է՝ ի հակադրություն տեղական արտադրության: Եթե մի քանի տարի առաջ տարեկան 3-5 մլն դոլար արժեքի ցեմենտ էր ներկրվում մեր երկիր, ապա վերջին երկու տարիների ցուցանիները սրանք են` 2018թ․՝ 26.4 մլն դոլար, 2019-ին` 27.4 մլն դոլար:

Շինարարության ոլորտում արձանագրված մյուս փաստն այն է, որ 2019-ին նվազել է բնակելի շենքերի գործարկումը: Նվազել է 12.7 տոկոսի չափով: Ընդ որում նվազել է համարյա ողջ երկրում: Երևանում բնակելի շենքերի գործարկման ցուցանիշը 2018-ի հետ համեմատ 87.3 տոկոս է: Ամենամեծ անկումն արձանագրվել է Արագածոտնի մարզում` նախորդ 2018-ի համեմատ շահագործվել է 51.1 տոկոս, երկրորդը Տավուշի մարզում՝ 59.9 և ապա Շիրակում` 63.6 տոկոս: Փոխարենը կայուն է մնում վերջին տարիների հաստատուն մի ավանդույթ: Հաստատուն ու տխուր ավանդույթ, որի համաձայն երկրում նվազում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարությունը (2018-ի համեմատ 2019-ի թիվը 30 տոկոս է) և իսպառ բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շինարարությունը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>