Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
24
Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Պատերազմ Արցախում
Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն

Փետրվարին սննդամթերթի շուկայում գնանկում է գրանցվել, իսկ ալկոհոլային խմիչքները թանկացել են

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարին սպառողական շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,5 տոկոս գնանկում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են 2020թ. հունվար և փետրվար ամիսներին սպառողական շուկայում գրանցված գներին ու դրանց փոփոխությանը՝ 2019թ. նույն ամիսների համեմատ։ Մինչ առանձին ապրանքախմբերին անդրադառնալը, նկատենք, որ ի տարբերություն 2020թ. փետրվարի, 2020 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 0,3 տոկոս գնաճ էր արձանագրվել։

Նախ՝ դիտարկենք հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները՝ առաջինն անդրադառնալով սննդամթերքին, որտեղ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 4,2 տոկոս գնանկում, ավելի շատ, քան 2020թ. հունվարին 2019թ. հունվարի նկատմամբ, երբ արձանագրվել էր 1,8 տոկոս գնանկում։

Ինչպես հունվարին, մսի շուկայում գնանկման միտումը շարունակվել է նաև փետրվարին։ Ընդհանուր առմամբ, 4 տոկոսի գնանկման մասին է խոսքը, մինչդեռ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 2,7 տոկոս գնանկում էր արձանագրվել։ Տավարի մսի գինը 2020թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 3,4, խոզի մսինը՝ 12,2, գառան մսինը ՝ 0,9, թռչնամսինը՝ 8,2 տոկոսով։ 

Գնանկումը շարունակվել է նաև ձկան և ծովամթերքի շուկայում, որտեղ 2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ, 4,5 տոկոս գնանկում կա։ Մասնավորապես՝ թարմ կամ պաղեցրած ձկան շուկայում 5,6 տոկոս գնանկում է գրանցվել, բայց սառեցված ձկան շուկայում 4,7 տոկոս գնաճ կա։ 

Այլ իրավիճակ է ապխտած մսամթերքի շուկայում, որտեղ գները 1,2 տոկոսով բարձրացել են։ Կիսաֆաբրիկատների շուկայում ևս գնաճ կա, որը կազմել է 0,7 տոկոս։

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ, 7,6 տոկոս գնանկում է գրանցվել։ Այդուհանդերձ, անարատ կաթի շուկայում 0,2 գնաճ կա, պահածոյացված կաթը թանկացել է 0,4 տոկոսով, յոգուրտն ու մածունը՝ 1 տոկոսով։

Ձվի շուկայի գնանկումը, որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, և այս առումով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 25,9 տոկոս։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ձվի շուկայի գնանկումը կազմել էր 10,4 տոկոս։ 

2020 թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ 5,8 տոկոս գնանկում է արձանագրվել նաև կարագի շուկայում։ Հետաքրքրական պատկեր է նաև մրգի ու բանջարեղենի շուկայում, որտեղ նշյալ ամիսներին մշտապես գնաճ էր արձանագրվում։ Այս շուկաներում գնանկման միտում կա, որը շարունակվում է։

Մրգերի գները փետրվարին 2,1 տոկոսով նվազել են, իսկ բանջարեղենի շուկայում 12,9 տոկոսով գնանկում է արձանագրվել։

Կարտոֆիլի գինը նվազել է 12 տոկոսով։ Վերոնշյալ ապրանքատեսակների համեմատ հրուշակեղենի շուկայում արձանագրված գնանկումը ավելի քիչ է ՝ 0,7 տոկոս։

Թեպետ սննդամթերքի շուկայում հիմնականում գնանկում է արձանագրվել, բայց գնաճ կա առանձին ապրանքատեսակների առումով, որոնք առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ են դիտարկվում։ Մասնավորապես՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ 3,2 տոկոս գնաճ է գրանցվել, բրինձը թանկացել է 2,5, ալ յուրն ու ձավարեղենը՝ 2,9, հացը՝ 2,5 տոկոսով։ Մակարոնեղենի շուկայում էլ 4,1 տոկոս գնաճ է գրանցվել, թեպետ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ այս ապրանքախմբում գրանցված գնաճն ավելի մեծ էր՝ 7,4 տոկոս։

Ի տարբերություն սննդամթերքի նշված տեսակների, այլ է իրավիճակը ալկոհոլային խմիչքների շուկայում, ուր 9, 1 տոկոս գնաճ կա։ Մասնավորապես, օղու գինը բարձրացել է 13 տոկոսով, գինին թանկացել է 2,1, թնդեցված գինին՝ 1,8, գարեջուրը՝ 4,4 տոկոսով։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը 3,3 տոկոս էր։ Ստացվում է, որ այս շուկայում գները շուրջ երկու անգամ բարձրացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>