Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ) ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին Ֆլորա Բիչախչյանը կներկայացնի Հայաստսնը «Նոր ալիք 2026»-ում

20 ամսում՝ $ 1.640.000, ամսական՝ $ 82.000 պարգևավճար՝ ֆանտոմ-հաստիքների պայմաններում

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125,784.2 հազ. դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528,556.3 հազ. դրամ, քաղաքացիական ծառայողների կատարողականների արդյունքների հիման վրա պարգևատրման համար նախատեսված պարգևատրման ֆոնդից՝ 128,906.4 հազ. դրամ:

20 ամիսների համար վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 783.246.900 դրամ կամ շուրջ $ 1.640.000, որն ամսական կտրվածքով կազմում է $ 82.000:

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատողների առավելագույն թիվը 300 է:

Ինչպես տեսանք՝ «աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին» տողով նախարարությունում ևս պարգևատրվել են բավականին խոշոր գումարով, այն է՝ 125.784.200 ՀՀ դրամ կամ $ 263.000-ով: Այսինքն՝ նախարարությունում կամ առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց հաշվարկով գումարը ստացել են, բայց քանի որ փաստացի աշխատող չեն ունեցել, գումարը տնտեսվել է, կամ ընթացքում աշխատակիցները կրճատվել են, փոխարենը նոր աշխատող չլինելու բերումով կրկին տնտեսվել է որոշակի գումար:
 
Ստացվում է հետևյալը. աշխատող եղավ՝ լավ, չեղավ՝ ավելի լավ. վերջինիս տրամադրվելիք աշխատավարձը ոչ թե վերադարձվում է պետբյուջե, այլ տարվա վերջում, ժողովրդական լեզվով ասված, «տեղում մեջ-մեջ է արվում»: Բնականաբար՝ այս ամենը կարող է ներկայացվել «գլխապտույտ հաջողություններից»-ի (Ստալինյան շրջանի հայտնի հրապարակումը) փիլիսոփայության մեջ, այդուհանդերձ, համընդհանուր լճացման պայմաններում հանրությանն արդեն չափազանց դժվար է համոզել այդ ամենը:

Բնական է՝ նման տող ունենալը, սակայն այդքան մեծ գումարով «խնայողության» առկայությունը կարող է վկայել այն մասին, որ հաստատված հաստիքացուցակը ակնհայտորեն ուռճացված է և կարիք ունի կրճատման։ Գաղտնիք չէ, որ շատ գերատեսչություններ են պահում նման ֆանտոմ-հաստիքներ՝ բյուջեից հավելյալ գումար բերելու համար։ Բայց նոր իշխանությունները կարծես հայտարարում էին, որ պետք է վերջ տային այս արատավոր պրակտիկային։

Պարգևավճարի հաջորդ տողը՝ «արտաբյուջետային հաշիվը», գրավոր պատասխանում թեև չի բացված, սակայն կարելի է ենթադրել, որ արտաբյուջետային աղբյուրները ձևավորվում են նախարարությանը ենթակա հիմնարկներից (ՔԿԱԳ («ԶԱԳՍ»), ԴԱՀԿ, Պետռեգիստր) կորզված գումարներից։

Արդյունքում՝ մինչ հանրությունը շարունակում է սպասել իշխանությունների խոստումների կատարմանը և լավ օրերին, կառավարության վերին օղակները ժանտախտի պահին շարունակում են իրենց խրախճանքը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>