Դատարանը վարույթ չի ընդունել Փաշինյանի միջնեկ դստեր առաջին հայցադիմումը՝ թերի լինելու պատճառով
Դիտել նաև
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
ՔՊ-ում խոր կասկածներ ունեն. կամուկացի մեջ են
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի առաջին հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Նարեկ Սամսոնյանը։
Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ եւ 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար։
Նշենք, որ մարտի 13-ին, երկրորդ անգամ դատական հայց է ներկայացվել։
Նշենք, որ գործը կրկին մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Հիշեցնենք, որ ներկայացված հայցով վարչապետի դուստրը պահանջում էր դատարանից պարտավորեցնել Նարեկ Սամսոնյանին, որպեսզի վերջինս իր հասցեին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքի։

