Մեծ Բրիտանիայում հեռուստատեսային ծրագրերից մեկին հյուրերը մերկ են ներկայացել. Տեսանյութ
Մերկ հյուրերին դիմավորել են ծրագրի հաղորդավարներ Իմոն Հոլմսը և Ռոշել Հյումսը, Փեմ և Մարկ անունով մերկ հյուրերը նուդիզմ հոսանքի կողմնակիցներ են, և նրանց «մերկ» ներկայանալը իրենց անցկացրած սոցիալական արշավի մի մասն է։ Վերջիններս նուդիստների դեմ բացասական վերաբերմունքին և մարդկային մարմնի օբյեկտիվացման դեմ են հանդես գալիս։
Հյումսը նաև նշել է, որ չի կարողացել դիմադրել մերկ մարմինները ուսումնասիրելու գայթակղությանը և հաճախ նայել է այնտեղ, որտեղ որ պետք չէր։
Հյուրերը նշել են, որ նուդիզմը օգնում է մարդկանց ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին, որ նրանք իրականում կան, ինչպես նաև չդատել գեղեցկության չափանիշներով։
Zham.am