Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն կորոնավիրուսի դեմ փորձարկում են մարդկանց վրա. Տեսանյութ
Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը, որը հիմնված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, առաքել է COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակները:
Ամերիկացի գիտնականները երեկվանից սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ mRNA-1273-ի կլինիկական փորձարկումները: Առաջին կամավորներն արդեն ստացել են փորձնական պատվաստանյութի ներարկումը: Փորձարկումը տեղի է ունեցել Սիեթլի հետազոտական ինստիտուտում: Պատվաստանյութը ներարկվել է առողջ 45 կամավորի: Նրանց մեկ ամսում 2 չափաբաժին պատվաստանյութ կներարկեն:
Associated Press-ի տվյալներով, 43-ամյա կինը, որին պատվաստանյութ են ներարկել, իրեն լավ է զգում:
Հաղորդվում է, որ նմուշները վիրուս չեն պարունակում, այդ պատճառով մասնակիցները վարակակիր չեն դառնա։ Փորձի հիմնական նպատակը պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցության նշանների հայտնաբերումն է, որոնց ի հայտ չգալու դեպքում հնարավոր կլինի արդեն առավել լայնամասշտաբ փորձարկումների անցնել։
Moderna Therapeutics-ի համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։
Zham.am

