Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներն ակնհայտորեն անհամարժեք են ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին

Որպես կանոն՝ պոպուլիզմը տեղի է ունենում ժողովրդավարության քողի տակ, սակայն բնույթով այն հակաժողովրդավարական է և վկայում է պետությունում առկա ժողովրդավարության ինստիտուտների ցածր լեգիտիմության մասին։ Պետությունում առկա պոպուլիզմի հաղթահարումը պետք է տեղի ունենա բազմակարծության և ներկայացուցչական ինստիտուտների դերակատարության բարձրացման միջոցով։ Այն, ինչին ականատես ենք լինում վերջին երկու տարվա ընթացքում, դասական պոպուլիզմի և դեմագոգիայի առօրյա արտացոլանք է, իսկ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջնականապես ապացուցեց, որ Նիկոլի միակ ու անփոխարինելի զենքը մանիպուլյատիվ պոպուլիզմն է։ 2018-ի հեղափոխություն կոչվածից մնացել են լոկ լոզունգներ, ինչի մեղավորը բացառապես Նիկոլնն է։

Հենց այդ քաղաքական կապիտալի մի յուրահատուկ թեստ է առաջիկա հանրաքվեն, որին վարչապետը ձգտում է ամեն գնով՝ անգամ անտեսելով համաշխարհային համաճարակային դրությունը։ Իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներն ակնհայտորեն անհամարժեք են ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին: Փաստն այն է, որ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ ՀՀ «փրկիչ» վարչապետը՝ նախկին իշխանությունների դեմ։ Քարոզարշավի ժամանակ նա մի արտասովոր միտք հնչեցրեց, որը, թերևս, շատերի աչքից վրիպեց։ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ Եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին, բայց այդ կառույցներից որևէ մեկն ավելի բարձր չէ, քան՝ մեր ժողովուրդը, և չի կարող լինել»,- Վայքում հայտարարեց Նիկոլը՝ խոսելով կայանալիք հանրաքվեի մասին:

«Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա՝ մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել: Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի, քանի որ հայ ժողովուրդը հաղթանակած ժողովուրդ է ու սրանից հետո միշտ հաղթելու է»,- ասել էր նա։ Իր հեղափոխական ողջ կերպարի ընթացքում Նիկոլը հաճախ իր համար անելանելի վիճակում բոլոր վեկտորներն ուղղում է ժողովրդի կողմը՝ հավատացնելով, որ հենց ժողովուրդն է միակ որոշողն ու երկրի իսկական տերը, իսկ ինքը՝ զուտ ծառայող է կամ, իր բառերով ասած՝ «վարձու աշխատող»։

Սակայն տարօրինակն այն է, որ այդ «վարձու աշխատողը» միլիարդավոր դրամների հասնող պարգևավճարներ շնորհելիս չէր հարցնում իր «տիրոջ»՝ ժողովրդի կարծիքն ու ստանում նրա համաձայնությունը։ Նիկոլի այս հայտարարությունը վկայում է սեփական պատասխանատվությունն իր վրայից գցելու հերթական ակնհայտ փորձի մասին․ սա արվում է հատուկ մտայնությամբ, ձախողումների դեպքում ժողովուրդը շատ արագ կդառնա թիրախ, քանի որ հենց Նիկոլի կողմից կհայտարարվի, որ դա արվել է ժողովրդի կամարտահայտությամբ, և նրա կամքին հակառակ ՀՀ-ում ոչինչ չի արվում։

Ինչպես չհամարել այս ամենը մանիպուլյացիա այն դեպքում, երբ, օրինակ, վերոնշյալ միտքը հանրահավաքում հնչեցնող մարդը փայլուն գիտի, որ ցանկացած միջազգային ստորագրած փաստաթուղթ վեր է երկրի ներսում գործող օրենքից, ասել է թե՝ «ժողովրդի կամք», «որոշում» ասված միֆերը հերթական պոպուլիստական շղարշն է։ Իր հերթական «լայվի» ժամանակ, երբ խոսում էր կորոնավիրուսի տարածման դեպքերի մասին, Նիկոլը, բավականին մեղմ հռետորաբանությամբ, փորձեց տեղի ունեցած վարակի տարածման համար կառավարության ու պատկան մարմինների մեղքը գցել ժողովրդի վրա, ամեն ինչում մեղավոր ճանաչել ժողովրդին, ով «ժամանակին չի ինքնամեկուսացվել» կամ «հիվանդության փաստը պահել է գաղտնի»։

«Փրկիչ» վարչապետն այս տեքստերն ասելիս, հավանաբար, մոռացել էր այն փաստը, որ, երբ դեռ մարտի 1-ին հայտարարվեց կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին, նա իր համար կենսական նշանակություն ունեցող և անձնական քաղաքական կրքերին հագուրդ տալու նպատակով անցկացվող հանրաքվեի քարոզարշավը հետաձգելու ոչ մի ակնարկ չարեց և ամբողջ թիմով տրվեց ինքնամոռաց քարոզի։Այսինքն՝ երբ ամբողջ աշխահում կոչ էր արվում հրաժարվել զանգվածային միջոցառումներից, նա անցած օրերին զանգվածային միջոցառումներ էր կազմակերպում:

Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>