Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ»

Համաճարակը չի տարբերում «սևերին» ու «սպիտակներին», «նախկիններին» ու «ներկաներին»

ՀՅԴ ՀԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համավարակի վտանգավորություն ստացած կորոնավիրուսի (2019-nCoV ենթատեսակ) համաշխարհային տարածումն ու հատկապես դրա միտումները ժամ առ ժամ ավելի ահագնացող են դառնում։

Ցավոք, մեր հանրապետությունում նույնպես հնարավոր չեղավ խուսափել հիվանդացության դեպքերից: Առավել անհանգստացնողը, սակայն, հիվանդացության դեպքերի աճող դինամիկան է: Չնայած բազմաթիվ հորդորներին՝ ՀՀ կառավարությունը չընկալեց համավարակի վտանգավորության և լրջության աստիճանը և չձեռնարկեց համարժեք գործողություններ: Դեռ առիթ կլինի գնահատելու թույլ տրված սխալներն ու բացթողումները:

Ստեղծված իրավիճակը վտանգավոր է ոչ միայն առողջապահական-համաճարակաբանական, այլ նաև անվտանգային բոլոր բաղադրատարրերի՝ ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, տրանսպորտային հաղորդակցության սահմանափակման և այլ առումներով: Սառնասրտությունն ու խուճապի չմատնվելը, համակարգված աշխատանքը չափազանց կարևոր և անհրաժեշտ պայմաններ են ներկա վիճակից արդյունավետ ելք գտնելու համար:

Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը (ՄՈՀ) համարում է.

  1. Անհրաժեշտ է չեղարկել կամ կասեցնել բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները, քանի որ դրանք կարող են հանգեցնել անկառավարելի համաճարակաբանական իրավիճակի՝ նպաստելով վարակի՝ երկրաչափական պրոգրեսիայով աճին։ Օգտվելով միջազգային փորձից՝ հարկ է նաև սահմանափակել ժամանցային և մշակութային կենտրոնների գործունեությունը։
  2. Խնդրահարույց կարող է լինել նաև միջմարզային և ներքաղաքային տրանսպորտի շահագործման ներկայիս վիճակը: Կա տրանսպորտային միջոցների պարբերական վարակազերծման, ինչպես նաև վարորդների բժշկական ամենօրյա զննությունների անցկացման անհրաժեշտություն։
  3. Վարակի լայն տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է ազգաբնակչությանն ապահովել կենսական նշանակության միջոցներով և բժշկական պարագաներով (դիմակներ, ախտահանիչ միջոցներ և այլն):
  4. Խիստ հսկողություն պետք է սահմանել դեղատնային գործունեության նկատմամբ՝ կանխելով առաջին անհրաժեշտության միջոցների ու պարագաների չհիմնավորված գնային տատանումները։
  5. Կազմակերպել բժշկական հաստատությունների աշխատակիցների և մասնագիտական խմբերի կողմից ամենօրյա բակային այցեր՝ հիվանդների ու գանգատվողների արագ հայտնաբերման և մեկուսացման, ինչպես նաև ախտահանիչ գործողություններ իրականացնելու համար։ Առաջարկում ենք այս գործընթացում ներգրավել նաև ակտիվ ու գիտակից կամավորների խմբերին, ինչը ևս կնպաստի հիվանդության վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև բնակչության ինքնակազմակերպմանը:
  6. Անհրաժեշտ է ընդլայնել առցանց (on-line) խորհրդատվությունների կազմակերպումը պատկան մարմինների կողմից, ինչը ևս կնպաստի բնակչության շրջանում անհրաժեշտ գիտելիքների տարածմանը և համաճարակի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացմանը։
  7. Կարևոր է մարզային հիվանդանոցների արագ հագեցումը անհրաժեշտ միջոցներով, այդ թվում՝ կորոնավիրուսի թեստերով, ինչը ևս կնպաստի Երևան քաղաք հիվանդների և կասկածվողների հոսքերի նվազմանն ու կթեթևացնի մեկ բժշկական կենտրոնի ծանրաբեռնվածությունը (անհրաժեշտության դեպքում՝ ձևավորելով մարզային շտաբներ)։
  8. Ունենալ մշակված պլան՝ որևէ բնակավայրում համաճարակի բռնկման դեպքում անմիջապես այնտեղ մտցնել տեղաշարժի որոշակի սահմանափակումներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև կարանտին։

Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում՝

  1. Ազգաբնակչությանը՝ չմատնվել խուճապի, պահպանել հանգստություն և հետևել հանրային ու անհատական պաշտպանական միջոցառումների իրականացմանը՝ պատկան մարմինների խորհուրդներին ու ցուցումներին համապատասխան։
  2. Երկրի իշխանությանը՝ լայնորեն կիրառելով համաճարակի դիմագրավման միջազգային լավագույն փորձը, առաջնորդվել ուժերի համախմբման և համաճարակին միասնաբար դիմակայելու իրական քայլերով, այդ թվում՝ ներգրավել թեկուզ իշխանության քաղաքական հայացքները չկիսող, սակայն խնդրի լուծմանը նախանձախնդիր անձանց և կիրառել նրանց խորհուրդները, ներառյալ՝ սույն հայտարարությամբ ներկայացված առաջարկությունները:
  3. Քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը՝ մինչև համաճարակի հաղթահարումը հնարավորինս զերծ մնալ քաղաքական ընդդիմության և իշխանության դիմագրավման գործողություններից (հիշեցում՝ համաճարակը չի տարբերում «սևերին» ու «սպիտակներին», «նախկիններին» ու «ներկաներին»)։
  4. Բոլոր գործատուներին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել աշխատավայրերը հիգիենայի անհրաժեշտ պարագաներով համալրելու և ներկա վիճակում աշխատավորների բացակայությանը ըմբռնումով մոտենալու համար:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդգծելով բուժաշխատողների նվիրվածությունը, հույս ունենալով, որ պետական առավել համակարգված մոտեցման առկայության դեպքում կհաջողվի առանց կորուստների և համավարակի լայն տարածման հաղթահարել ստեղծված իրավիճակը, մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում ազգային անվտանգությանը սպառնացող հարցերի լուծմանը, ինչի հավաստիքն է նաև ժամեր առաջ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի և Հայ օգնության միության աջակցությամբ Հայաստան հասած բժշկական պարագաների և միջոցների խմբաքանակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>