Տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը միայն Նիկոլի առողջության նախարարն է
Դիտել նաև
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ
«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը միայն Նիկոլի առողջության նախարարն է։
Իսկ մեր առողջապահական համակարգի միակ առաքելությունը Նիկոլին Սևան հասցնել ու թեստավորելն է։
Բա հետո՞։
Շարունակելո՞ւ ենք սպասել հիվանդների թվի մեխանիկական աճին։
Հասկացանք՝ Նիկոլի համար կարևորը սեփական ինքնամեկուսացումն է։
Իսկ, առողջապահական համակարգի պատասխանատուներից ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ պետք է համակարգը պատրաստել ու հարմարացնել արտակարգ իրավիճակների համար։
Բուժաշխատողների գերակշիռ մասը չգիտի այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ վարքագիծը։
Գերտերություններն արտակարգ դրություն են հայտարարում, չնայած, որ ռեսուրսային տեսանկյունից իրենց դիմադրողականությունը շատ ավելի բարձր է քան մերը։
Իսկ մենք՝ կարևորը Նիկոլին ենք մեկուսացրել։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

