Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Նիկոլի քարոզն ու Բրյուսելյան վոյաժը

Նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական թիմերը դիմում են տարբեր տեխնոլոգիաների ու հիմնականում իրենց հռետորաբանությունը կառուցում են տվյալ ուղղությամբ։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտագործվում են նաև ամենատարբեր սուտ ու մտացածին լուրերը և փորձում հանրությանը մատուցել իրենց տեսանկյունից և իրենց նախընտրած փաթեթավորմամբ։ Դեռևս Սահմանադրական հանրաքվեի մեկնարկից առաջ տարբեր առիթներով շեշտել էի, որ գործող իշխանությունը բուն հանրաքվեի վերաբերյալ հստակ ու բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձելու է թեման գերքաղաքականցնել և տեղափոխել իր համար կոնֆորտ տիրույթ։ Նիկոլը և իր թիմակիցներն ի վիճակի չեն Սահմանդրության հետ կապված հիմնավոր փաստարկներ ներկայացնել և ժողովրդին համոզել, հենց այդ իրավական հիմքերից ելնելով հանրաքվեին ասել «այո», դա ի սկզբանե հասկանալի էր, նրանց համար ավելի նախընտրելի էր պոպուլիզմն ու շարքային դեմագոգիան։ Անցած շաբաթ ականատես եղանք Նիկոլի տրագիֆարսին․ հիմնական ասելիքը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ականների, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «վերջին 20 տարին կեղեքած կերպարների» մասին է։ Հետևելով հանդիպումների շարքին՝ նախ նկատելի, որ ինչքան էլ Նիկոլը ու թիմը փորձում են կրեատիվ երևալ և չկրկնվել, սակայն բուն ասելիքն արդեն հասկանալի է։ Փորձենք է՛լ ավելի խորքային անդրադառնալ Նիկոլի կողմից վերջին շաբաթվա ընթացքում առաջ քաշած մի դրույթի, որը գուցե ոմանց աչքից վրիպել է։ Մարտի 10-ի իր ելույթում Նիկոլը, հերթական անգամ խոսելով նախկին իշխանությունների մասին, ասել է․ «Նախկիններն ասում են՝ էս կառավարությունը մեր ազգային արժեքներին դեմ է, պրոարևմտյան է, պրոեվրոպական է. իրենք սա ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանում»: Մարտի 12-ի Վայքի ելույթում մոտավորապես նույն թեմայի հետ կապված նա հայտարարել է․ «Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերնե։ Այսօր էլ եք վազում, և եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք»: Նիկոլի այս անհասկանալի մեղադրանքներից պարզ է դառնում մի պարզ ճշմարտություն. սա յուրահատուկ ինքնախոստովանություն էր՝ վերջին բրյուսելյան այցի լիովին տապալված լինելու մասին։ Ինչքան էլ իշխանության քարոզչամեքենան ու սատելիտ «փորձագիտական» շրջանականերն անընդհատ խոսում էին Բրյուսելում տեղի ունեցած «աննախադեպ հագեցած օրակարգի» մասին, շեշտում, թե ինչքան բարյացկամ ու սիրալիր էին «դեմոկրատ» Նիկոլին ընդունել եվրոպացի այրերը, փաստն այն է, որ իրականում ոչ մի խորքային ու բովանդակային համաձայնություն ու քննարկում չի եղել։ Ըստ էության պարզ է դառնում, որ Նիկոլի այցն ընդամենը իրավիճակից բխող որոշում էր և ուղղակի պետք էր իրականացնել կոնկրետ հենց այդ փուլում, իսկ թե ինչ տեղի կունենա Բրյուսելում և ինչպես կընդունեն, դա արդեն ՀՀ իշխանություններին չէր հետաքրքրում։ Այլ ձևակերպմամբ՝ սա ներքին սպառման այց էր, որպեսզի շարքային հայը հասկանա, թե ինչքան «ուժեղ տղա» է Նիկոլը։

Հ.Գ. Նիկոլի նման ամպագոռգոռ հայտարարությունները խոսում են նաև այն մասին, որ եվրոպական շրջանակներին այդքան էլ չեն հետաքրքրում Նիկոլի, այսպես ասած՝ հեքիաթները: «Թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մասին հերթական լեգենդի պատմությունն այլևս «չուտվող» թեմա է, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլիի առաջ հստակ հարց են դրել տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացի մասով, քանի որ ՀՀ օրվա իշխանությունները բացահայտ անտեսեցին և «թքած» ունեցան Վենետիկի հանձնաժողովին և նրա կարծիքը հաշվի չառան, հաշվի չառան նաև ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների տրված եզրակացությունը։ Փաստացի Նիկոլի նման զայրույթի պատճառն այն է, որ Բրյուսելում բավականին հանգամանալից տիրապետում են ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին և տիրող ընդհանուր լարված մթնոլորտին։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>