Երթ ի հիշատակ Հաց բերողի, նա կհուղարկավորվի երեքշաբթի օրը՝ Շահումյան գյուղում (Տեսանյութ, լուսանկարներ)
Ազատության հրապարակում Մեկնարկեց Հաց Բերողի հիշատակին կազմակերպված Բողոքի ակցիան:
Շահեն Պետրոսյանը հայտարարեց, որ պահանջների ցանկից հանում է երկու հարց՝
1. Հաց բերողի հուղարկավորությունը Եռաբլուրուն
2. Արդարադատության նախարարի հրաժարականը:
Իսկ Թամար Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու երեքշաբթի օրը և նա հուղարկավորվելու է Շահումյան գյուղում. այդպես ցանկացել են նրա հարազատները:
Արդարադատության նախարարի հրաժարականի հարցն էլ հանվեց, քանի որ ըստ Շահեն Հարությունյանի՝ գլխավոր դատախազն է, որ ապօրինի որոշում է կայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու հարցում:
Քիչ անց Ազատության հրապարակից կմեկնարկի երթը:
***
Երթի մասնակիցները նստեցին Սայաթ-Նովա - Մաշտոց խաչմերուկում։ Ոստիկանությունը շրջապատել է ցուցարարներին։

