Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք․ վարակված է ընդհանուր 8 մարդ
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Հայաստանում ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երկու դեպքերն էլ մեկուսացված անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել էին Էջմիածնի հաստատված պացիենտի հետ շփում ունենալուց հետո: Նրանք ևս տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այս պահին գանգատներ չունեն: Նրանց ընտանիքները մեկուսացված են, պարզվում է՝ այլ մեկուսացման կարիք ունեցող անձինք կան, թե ոչ»,- ասաց նա՝ նշելով, թե նրանք իրենց լավ են զգում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք, իսկ 88 անձ մեկուսացված է։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ բոլոր ուսհաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև մարտի 23-ը։

