Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից ունենք բավական քաոտիկ իրավիճակ, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում». Կարեն Բեքարյան. Տեսանյութ

Մենք ունենք բավականին մեծ ռիսկ Արցախի հարցում, որը միշտ ենք ունեցել, բայց հիմա՝ ինչ-ինչ գործոնների արդյունքում, նույն Սիրիայի խնդրով, ռուս-թուրքական բավականին խիտ հակասություններով պայմանավորված, այս ռիսկն էապես ավելացել է, նույնիսկ բազմապատկվել:

Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունները և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Նա թվարկեց մի շարք խնդիրներ և նշեց, թե այդ ֆոնին ինչ է անում հայաստանյան իշխանությունը:

«Շատ են դեպքերն այսպես ասած ռեալ պոլիտիկում, երբ կողմերից մեկի կարճաժամկետ շահը կարող է համընկնել մյուս կողմի միջնաժամկետ կամ երկարաժամկետ շահերի հետ: Եթե Թուրքիան կարող է Ղարաբաղի հարցով սադրանքի գնալ, որպեսզի իմիջ ապահովի և դեմքը պահի, չպետք է բացառել, որ սա կարող է մյուս խաղացողներին՝ այդ թվում մեզ համար, ստեղծել միջնաժամկետ շահերի բախում: Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան է իր համար խնդիր լուծում, բայց իրականում, կարող են իրենց համար խնդիրներ լուծել առնվազն մի քանիսը»,- ասաց նա:

Հաջորդը խնդիրը, ըստ բանախոսի այն է, որ Միացյալ Նահանգները թևակոխում է նախընտրական քարոզարշավի կուլմինացիոն շրջան, որով էլ քաղաքական շահերի սպասարկումը դառնում է նախընտրական գործընթացի դրոշմը կրող՝ դրանից բխող հետևանքներով:

«Մենք ունենք բավականին հետաքրքիր իրավիճակ ՌԴ-ում: Հաշվի առնելով սահամանադրական փոփոխությունների փաթեթը, դրան հանրության երևացող, դեռևս չերևացող արձագանքները՝ դրա հետ մեկտեղ մեծ ուշադրություն շեղող գործոնի հետ, որը ինչ-ինչ հարցերում, կարող է որոշ սրբագրումներ մտցնել առօրյա նախատեսված ընդհանուր քաղաքական գծի մեջ»,- ասաց նա:

Ըստ վերլուծաբանի՝ ունենք բավականին հետաքրքիր վիճակ Թուրքիայում, որտեղ Էրդողանի վարկանիշը ընկել է: Թե՛ Էրդողանի անձնական, թե՛ նրա քաղաքական ուժի կերպարը պահելու խնդիր կա: «Մենք ունենք բավականին հետաքրքիր իրավիճակ Ադրբեջանում, երբ տնտեսական մի շարք գործոնների համադրումն այդ երկրում ստեղծել է մի իրավիճակ, որ շատ արդիական է ուշադրությունը շեղելու որևէ գործողության իրականացումը, իսկ նման նախադեպ եղել է: Հետաքրքիր իրավիճակ է նաև Եվրամիությունում, որը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով՝ այդ թվում նրանով, որ ԵՄ-ն հերթական անգամ մտնում է մի շրջափուլ, որտեղ իր ներքին խնդիրներն են լինելու ամենակարևորը: Եթե հետևենք ԵՄ-Թուրքիա դիալոգին, ապա կտեսնենք, թե ԵՄ-ն ինչ վտանգի առաջ է կանգնում փախստականների միգրացիոն հոսքերի առումով, որն էլ իր հերթին բերեց վերջին սրացումները Սիրիայում: Եվրոպական ավանդական դաշնակիցների առումով ունենք բավականին տրանսֆորմացվող իրավիճակ Հայաստանի՝ այս վերջին իշխանությունների տարիներին կատարած աշխատանքի առումով»,- ասաց նա:

Բեքարյանն ընդգծեց. «Ղարաբաղյան կոնֆլիկտի տեսանկյունից ունենք բավականին քաոտիկ վիճակ, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», իհարկե, իրավիճակը շատ ավելի զգայուն, շատ ավելի վտանգներով լի է դառնում, երբ ինչ-որ տարաբնույթ մտքեր, էլեմենտներ փորձարկվում են, և այդ փորձարկումների ժամանակ չկա ռիսկերի գնահատման որևէ գործընթաց: Այս ամենի փոխկապակցվածության օրինակներից էր Էրդողան-Պուտին հանդիպումից շատ կարճ ժամանակ առաջ ԵԱՀԿ մինսկի համանախագահների այցն Անկարա և հանդիպումը Չավուշօղլուի հետ»:

Բեքարյանի խոսքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումն առանձնանում է նրանով, որ մենք ականատեսը եղանք մի հանդիպման, երբ հանդիպումից հետո եղավ Չավուշօղլուի թվիթերյան լուսանկարով գրառումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Բեքարյանը շեշտեց, որ եթե սա տարբերություն չէ, ուրեմն մենք ամեն ինչին նայում են մատների արանքով: «Սա իրականում բավականին մեծ տարբերություն է: Այս ամենը մեր ԱԳ նախարարության լռության պայմաններում է: Խոսքը չի վերաբերում արձագանքին, որ աստվածաշնչյան մեջբերմամբ գրառման տեսքով եղավ, խոսքը վերաբերում է կանխարգելիչ աշխատանքի բացակայությանը, իրավիճակին չտիրապետելուն, ձեռքը զարկերակին չպահելուն և ամեն ինչին մատների արանքով նայելուն՝ ներառյալ սեփական պետության, հայկական պետությունների և նրանց անվտանգության խնդիրները»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է այս ընդհանուր իրավիճակից հնարավորինս շատ օգուտներ, դիվիդենտներ ձեռք բերել: «Մեր ԱԳՆ-ին ոչինչ չի հետաքրքրում, նրանք զբաղված են «ավելի կարևոր գործերով»՝ աշխարհում շրջելով ու բոլորին համոզել փորձելով, իբր Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն, որ իրականացնում ենք, մեզ դրա համար շատ պետք չի մեղադրել, նեղել, քննադատել: Սա այժմ դարձել է ՀՀ իշխանության առաջին խնդիրը, բայց այնպիսի ծավալով, որ մեկ-մեկ թվում է՝ միակ խնդիրը: Առավել, քան վստահ եմ, որ այս ամենի համար գալու է պատասխան տալու ժամանակը՝ կոնկրետ անձանցով, պատասխանատվության ուղղություններով, ոլորտներով»,- նշեց նա:

Ամփոփելով ելույթը՝ Կարեն Բեքարյանն ասաց, որ այսօր աշխարհի թիվ մեկ կարևոր թեման կորոնավիրուսն է, սակայն ՀՀ իշխանությունների համար այս թեմային գրեթե ժամանակ չկա: «Եթե այս ամենին նայում ենք, թե ինչ ժամանակահատվածում, ինչ գործընթացներ են տեղի ունենում, ապա ապշում ես. ինչպես կարելի է չգնահատել ռիսկերը, լինել ապաշնորհ կամ չսիրես քո երկիրը, պետությունը ու հանրությանը, որ վերցնես հանրաքվե նշանակես այն ժամանակ, երբ առկա է սրացումների նման ֆոնը, իսկ հայկական պետությունում տեղի են ունենում խորհրդարանի և նախագահի ընտրություններ»,- ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>