Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում
Գերմանիայի Հալե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Դանիելյանն արծաթե մեդալ է նվաճել:
Եզրափակչում Դանիելյանը մրցել է Էկվադորի ներկայացուցչի հետ և պարտություն կրեց օլիմպիական բրոնզե մեդալակրից:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրին երեք բռնցքամարտիկներ: