Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ավստրիական կայքում տեղադրվել է Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի զեղծարարությունները բացահայտող հոդված

Ավստրիական APA-OTS գործակալության կայքում մարտի 11-ին տեղադրվել է Վիեննայում Հայաստանի դեսպանության պատրաստած հոդվածը՝ Խոջալուի իրադարձությունների շուրջ Ադրբեջանի զեղծարարությունների, Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի ուղիղ թարգմանությունը՝ առանց կրճատումների և խմբագրումների.

«Ամեն տարի այս օրերին համայն հայությունը ոգեկոչում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում և մայրաքաղաք Բաքվում հայերի դեմ իրագործված պոգրոմների զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը։ Հակահայկական պոգրոմները, ջարդերն ու հայ բնակչության էթնիկ զտումներն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իր իրավունքի՝ միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան խաղաղ իրացմանը:
 
Սումգայիթի և Բաքվի վայրագությունները քողարկելու, ինչպես նաև ԼՂ հակամարտության էությունն ու պատմությունը կեղծելու համար մինչև օրս պաշտոնական Բաքուն շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ օգտագործելով այդ թվում Խոջալուի հետ կապված իրադարձությունները: Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության վառ օրինակ է վերջերս Վիեննայում Ադրբեջանի դեսպանության կողմից ավստրիական APA-OTS գործակալության կայքում տեղադրված հաղորդագրությունը:

Փաստերն ավելի քան խոսուն են, որոնք իրապես տեղիք են տալիս հարցերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները դեռևս հստակ պատասխան չեն տվել:

Նախ անդրադառնալով Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության մեջ տեղ գտած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին առնչվող հարցազրույցին՝ կարևոր է շեշտել, որ այն տպագրվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում 1992թ. ապրիլի 2-ին, որտեղ նա Խուջալուի հետ կապված իրադարձությունների պատասխանատվությունը դրել էր Ադրբեջանի ընդդիմության վրա՝ պնդելով, որ դա ձեռնտու էր հենց վերջիններիս։ Անհերքելի փաստ է նաև, որ Խոջալուի ողբերգությունը տեղի է ունեցել ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ»-ի զինված միավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Խոջալուից 11-12 կմ հեռավորության վրա։ Հատկանշական է, որ օգտագործելով այդ ողբերգությունը՝ Ադրբեջանի ընդդիմությունը Նախագահ Մութալիբովին ստիպեց մի քանի օր անց հրաժարական տալ: Վերոնշյալ հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան փետրվարի 17-ին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության հետ հարցազրույցում վերահաստատել է, որ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին:

Ավելին՝ 2007թ. «Խոջալուի դեպքերի վերաբերյալ զրպարտություններ կատարելու» մեղադրանքով, ադրբեջանցի հետաքննող լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց ազատազրկման՝ քանի, որ կասկածի տակ էր առել Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական վարկածը: 2010թ. ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն, ադրբեջանական դատարանի գործողությունները համարվեցին անօրինական,  ինչից հետո, դատարանը կոչ էր արել լրագրողին անհապաղ ազատ արձակել: Գործի քննության ընթացքում անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ դատարանը փաստացի մերժեց Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կողմի հակահայկական մեղադրանքները։  Հատկանշական է, որ այն ադրբեջանցիները, որոնք համարձակվել են բաց խոսել ադրբեջանական կողմի պատասխանատվության մասին՝ կամ սպանվել են, կամ բանտարկվել, ինչպես լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը: 

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի գործողություններն ուղղված էին ամիսներ շարունակ մայրաքաղաք Ստեփանակերտի շուրջօրյա ռմբակոծության համար օգտագործվող ադրբեջանական զինուժի դիրքերը չեզոքացնելուն, Ստեփանակերտում և նրա մերձակայքում հասունացող հումանիտար աղետը կանխելուն, ինչպես նաև Խոջալու գյուղի անմիջական հարևանությամբ գտնվող Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ միակ կապը հանդիսացող օղակի՝ օդանավակայանի ազատագրմանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

Ադրբեջանական զինված ուժերը Խոջալու բնակավայրը վերածել էին կրակակետի՝ Ստեփանակերտի ամենօրյա հրետակոծման համար: 1992թ. փետրվարի 13-ին, խախտելով միջազգային կոնվենցիաները, Ադրբեջանը Ստեփանակերտի բնակելի տարածքների ռմբակոծության համար սկսեց օգտագործել BM-21 «Գրադ», և  ակնհայտ դարձավ, որ Խոջալուի հենակետի չեզոքացումը հրամայական էր Ստեփանակերտի բնակչության ֆիզիկական գոյատևման համար:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ ԼՂ պաշտպանական ուժերը բազմիցս տեղեկացրել են առաջիկա ռազմական գործողությունների մասին և կոչ են արել ադրբեջանական կողմին տարհանել քաղաքացիական բնակչությանը նախապես բացված Մարդասիրական միջանցքով: Նրանք, ովքեր օգտագործել են միջանցքը, ներառյալ Խոջալու գյուղի տեղական իշխանությունները, կարողացել են ապահով հասնել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Անհերքելի է նաև այն փաստը, որ ադրբեջանցի քաղաքացիական բնակչությանը տրամադրվել են անվտանգության երաշխիքներ և մարդասիրական միջանցքի օգտագործման հնարավորություն, ինչը վկայում են նաև ադրբեջանական աղբյուրները:

Հատկանշական է, որ Խոջալու գյուղը զինյալներից ազատագրելուց հետո ավելի քան յոթ հարյուր քաղաքացիական անձինք, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, հետագայում անվտանգ կերպով փոխանցվել են ադրբեջանական կողմին՝ առանց որևէ պայմանի:

Ցավոք, հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ատելության քարոզը և անհանդուրժողականության սերմանումը հայերի և Հայաստանի նկատմամբ»:

«Արմենպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>