«Ռոմա»-ն չի մեկնել Իսպանիա
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը չի մեկնել Իսպանիա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռոմա»-ն պետք է մրցեր «Սևիլիա»-ի հետ, սակայն Իսպանիան փակել է օդային հաղորդակցությունն Իտալիայի հետ: «Գայլերը» չեն մեկնել մրցավայր: Պատճառն աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսն է:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 110 հազարի սահմանը:Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: