Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 354-ի, մեկ օրում զոհերի թիվն ավելացել Է ռեկորդային 63-ով, ընդամենը վարակվել Է ինը հազար մարդ: Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցած օրվա ընթացքում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 958 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է ինը հազարի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել Է 63 հիվանդ, ընդամենը երկրում կորոնավիրուսից մահացել Է 354 մարդ»,-գրել Է նա Twitter-ում, նշելով, որ 9000 հիվանդածներից ապաքինվել են 2959-ը:
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն են հրապարակում փետրվարի 19-ից, երբ առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19-ի առկայության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: