Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց 2 ամսով
Դիտել նաև
Կոբախիձեն մեղադրում է ԵՄ-ի ղեկավարներին կեղծավորության մեջ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են իրենց գործակալ լինելը
Արևմուտքը խոշոր պարտություն կրեց Մոլդովայում՝ անկախ այդ երկրում անկացված ընտրության և հանրաքվեի արդյունքներից
Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը
«Քաղաքական պասյանսը» կփոխվի՞ Հայաստանում ԵՄ խոշոր երկրներում տեղի ունեցած փոփոխություններից հետո (տեսանյութ)
Ինչի՞ համար է իրականում 335 միլիոն դոլար վճարվել Փաշինյանին (տեսանյութ)
Կորոնավիրուսի տարածման պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է: Այն պետք է տեղի ունենար ապրիլի 4-ից 12-ը, Մոսկվայում: Որոշումն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Առաջնության անցկացման նոր ժամկետ է նշանակվել հունիսի 13-ից 21-ը։ Առաջնության հետաձգումը խնդիրներ է ստեղծում այն տեսանկյունից, որ նոր ժամկետները մոտ են Օլիմպիադայի ժամկետներին, և Եվրոպայի առաջնությանը մասնակցած ու Օլիմպիադային պատրաստվող մարզիկների համար կարճ ժամանակահատվածում վերականգնվելը հնարավոր է՝ որոշակի բարդություններ ունենա: Բանն այն է, որ մարզիկները մոտենում են մրցումներին այն հաշվարկով, որ լինեն այդ ընթացքում լավագույն մարզավիճակում, որը դժվար է երկար պահել: