Միջադեպ Կապանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ. Տեսանյութ
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին
Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին
Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ այսօր՝ մարտի 10-ին միջադեպ է տեղի ունեցել։ Տարածքային կառավարման նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ելույթի ժամանակ բնակիչներից մեկը սկսել է գոռգոռալ, որ իրեն վարչապետին հարց տալու իրավունք չեն տալիս։
Նիկոլ Փաշինյանը իջել է բեմից, մոտեցել վերջինիս՝ փորձելով հանգստացնել նրան. «Ես չեմ եկել խանգարելու, չեմ եկել պատերազմելու,- Փաշինյանին ասել է տղամարդը,- իմ միկրոֆոնը գողացել են, ազատ խոսքից զրկված քաղաքացի եմ»։
Տեսնելով, որ տղամարդը չի հանդարտվում ու շարունակում է գոռգոռալ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կներեք, ես հիմա պիտի գնամ, ելույթ ունեմ», և հեռացավ։

