ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան
24
Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Պատերազմ Արցախում
ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը

Ի՞նչ սպասել նավթի գների կտրուկ անկումից

Հանգստյան օրերի ընթացքում, մինչ Հայաստանը ակտիվ քննարկում էր վարչապետի կողմից բուկլետների բաժանումը, մետրոյի աղջկա անսովոր դեմարշը, և Կուրթանի երիտասարդի արդարացի ընդվզումը, մեզ շրջապատող աշխարհում իրապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ նավթի բորսայական գինը տառացիորեն երկու օրվա ընթացքում գահավիժեց մեկ բարելի դիմաց 52 դոլարից 32 դոլար, կորցնելով միանգամից իր արժեքի 40%-ը: Այսպիսի բան մոտ 30 տարի տեղի չէր ունեցել, ու թեև Հայաստան դեռ լիակատար հետևանքները չեն հասել, սակայն մեծ հավանականությամբ ի վերջո կհասնեն, ուստի իմաստ ունի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, և հնարավոր ինչ հետևանքներ են մեզ սպասում։

Նախ, նավթի գինը ընկնում էր արդեն հունվարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապված վախերի պատճառով։ Չնայած համաճարակը Չինաստանում արդեն վերահսկողության տակ է վերցված․ և աստիճանաբար մարում է, այն տարածվում է մնացած աշխարհում, և մի քանի երկրներում փաստացի դարձել է իսկական աղետ։ Այս պայմաններում, բնական էր նավթի պահանջարկի և գների անկումը, և նույնչափ բնական կլիներ, որ նավթ արտադրող հիմնական երկրները պայմանավորվածության գային՝ նրա առաջարկը համարժեքորեն սահմանափակելու վերաբերյալ։ Սակայն մարտի 6-ին տեղի ունեցավ անսպասելին՝ նավթ արտահանող երկու հիմնական հսկաները՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, չկարողացան պայմանավորվածության գալ հետագա գործողությունների կորդինացման շուրջ, և փաստացի դուրս եկան նավթի առաջարկի վերահսկման համաձայնությունից, որի շնորհիվ արդեն երեք տարի գները գտնվում էին համեմատաբար կայուն տիրույթում։ Կարելի է բազմաթիվ դատողություններ անել, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ անսպասելի քայլին, սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ դրա հետևանքները շատ ավելի ցավոտ կարող են լինել, քան ենթադրվում էր այդպիսի որոշում ընդունելիս, ինչը հույս է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ կարող է վերանայել իր մոտեցումը։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, բարելի դիմաց 40 դոլարից ներքև նավթի հանույթի զգալի մասն աշխարհում միջնաժամկետ հեռանկարում վնասաբեր է դառնում, և մեծ հավանականությամբ տեղի կունենա գների բնական կարգավորում այդ տիրույթում, սակայն շուկայի լիարժեք վերակագնում մոտ ապագայում արդեն դժվար է ակնկալել։

Հայաստանի համար նավթի ցածր գների հետևանքները կարող են ևս խիստ շոշափելի լինել։ Մի կողմից, Հայաստանը նավթամթերքների ներմուծող է, և էժան նավթը կհանգեցնի դրանց գների նվազման, դա գուցե մեր համար չափավոր դրական գործոն է։ Սակայն պետք է հիշել, որ նավթի ցածր գներից էապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը, որը մեր խոշորագույն առևտրային գործընկերն է, և Հայաստան եկող արժույթային տրանսֆերտների խոշորագույն աղբյուրը՝ սա շղթայական ռեակցիայով կհանգեցնի Հայաստան մտնող արժույթային հոսքերի կրճատմանը։ Բացի այդ, նավթի ցածր գինը նաև անխուսափելիորեն կհանգեցնի մետաղների մեծ մասի գների անկման, սա ևս բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որի արտահանման կարևորագույն բաղադրիչներից են պղնձի և մոլիբդենի խտանյութերը։ 2009 թ․ մենք արդեն ականատես ենք եղել այդպիսի սցենարի, ի վերջո այն հանգեցրեց ոչ միայն դրամի ավելի քան 20% արժեզրկման, այլև տնտեսական ակտիվության կտրուկ անկման, և պետական պարտքի զգալի աճի տառացիորեն մեկ տարվա ընթացքում։

Նավթի գների անկումը նաև կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի։ Այն երկրները, որոնց բյուջեները խիստ կախված են նավթի գներից, կանգնելու են սեփական արժույթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարվածության, սա էլ կարող է մեծացնել ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը։ Մենք դրան արդեն ականատես ենք եղել չորս տարի առաջ, երբ նավթի գների անկումը ի վերջո նպաստեց հակառակորդի ռազմական արկածախնդրությանը։ Հիմա դրա կրկնությունը չի բացառվում, առավել ևս, որ գների անկումը, դատելով կորոնովիրուսի համաշխարհային տարածումից, կարող է բավական երկար տևել, և ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողությունների գնալու մտայնություն, ներքին սրացումները կանխելու նպատակով։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս վիճակում։ Առաջին հերթին՝ չկրկնի 2009 թ․ սխալները, երբ Կառավարությունը շարունակում էր պնդել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի, և զգալի ժամանակ հստակ գործողություններ չէր ձեռնարկում՝ մեղմելու նրա ազդեցությունը։ ՀՀ Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում մոտ 30%-ով ավելացրել է իր արտարժույթային պահուստները՝ դրանք այժմ պետք է խելամիտ օգտագործել՝ թույլ չտալու շուկայում դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ և խուճապ։ Միևնույն ժամանակ, չի կարելի թույլ տալ նաև դրամի գերարժեվորում ռուբլու և տարածաշրջանային այլ արժույթների նկատմամբ, քանի որ այն կբերի մեր արտահանման մրցունակության անկման։ Նաև, Կառավարությունը պետք է այս վիճակում ըստ ամենայնի աջակցի արտահանողներին՝ օպերատիվ վերադարձնի ավելացրած արժեքի հարկը, անհրաժեշտության դեպքում այլ հարկերի վճարման գծով տարեկետումներ տրամադրի, վերացնի արտահանման հնարավոր արհեստական խոչընդոտները։ Արտաքին շուկաներում պահանջարկի անկումը նաև պետք է մասամբ կոմպենսացնել ներքին շուկայում՝ խրախուսող դրամա-վարկային քաղաքականության միջոցով։

Քանի որ ցանկացած տնտեսական ճգնաժամ ի վերջո քաղաքականի կարող է վերածվել, Կառավարությունը նաև պետք է առավելագույնն անի՝ ներքաղաքական շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեի չեղարկումը կլիներ առավել խելամիտ քայլն այս իրավիճակում, հաշվի առնելով հասարակության արդեն իսկ կտրուկ բևեռացումը, իսկ ընդդիմության հետ առճակատումից քաղաքական երկխոսության անցնելը հնարավորություն կտար առավել արդյունավետ դիմագրավել սպասվող տնտեսական և քաղաքական մարտահրավերները։ Նմանապես, Արցախում ընտրությունների անցկացումը ազգային համաձայնության մթնոլորտում, կարևոր ուղերձ կհղեր արտաքին աշխարհին, որ մենք հստակ գիտակցում ենք մեր ազգային շահերը, և պատրաստ ենք կանխելու նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Վերջապես, իշխանության ջանքերը անիմաստ քարոզարշավի և անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարեն, կարելի է առաջիկայում ուղղել բանակի մարտունակության և երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդման վրա՝ այդ դեպքում մենք նույնիսկ կարող ենք շահած դուրս գալ այս անակընկալ գլոբալ ճգնաժամից։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>