Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մարտի 8-ի առթիվ կանանց կազմակերպած քայլերթը. Տեսանյութ
Դիտել նաև
Ստամբուլ-Երևան չվերթներ կիրականացվեն շաբաթը 2 անգամ
Ստամբուլում կառուցվող ֆինանսական կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել
Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային
Եթե պետք է թուրքի հետ սիլի-բիլի, պաչ-պռոշտի անեիք, իրար գուրգուրեիք, ինչի՞ տարաք էն 5000 լույս էրեխեքին մորթեցիք
Այսօր Երևանից Ստամբուլ առաջին չվերթով կմեկնի 65, այնտեղից կվերադառնան 30-ից քիչ ուղևոր. Տեսանյութ
Ստամբուլի ոստիկանությունը կանանց թույլ չի տվել մարտի 8-ի կապակցությամբ քայլերթ անցկացնել քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայով:
Սոցցանցում նախապեսք միջոցառման մասին իրազեկվել է, որ կանանց միջազգային օրվա կապակցությամբ քայլերթ իրականացնելու նպատակ կա: Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել կանանց մոտենալ պողոտային հարող Թաքսիմ հրապարակին՝ պատճառաբանելով, որ ըստ նահանգապետարանի որոշման՝ հրապարակն ու Իսթիքլալ պողոտան ներառված չեն նմանատիպ գործողությունների համար նախատեսված վայրերի ցանկում:
Այնուհետև ոստիկանները մեծաքանակ խմբերով ու հատուկ պատնեշներով փակել են Թաքսիմ հրապարակ տանող մուտքերն ու բազմաթիվ կանանց բերման ենթարկել ոստիկանական բաժանմունքներ: