Հանրությունը մերժում է ԱՅՈ՛-ն
Ուսումնասիրելով քաղաքացիների շրջանում իրականացրած հարցումները, վարչապետի գործողությունները հանրաքվե հետ կապված, վարչական լծակների օգտագործման դեպքը, կարելի է գալ հետևյալ եզրահանգումները՝
1. Հանրությունը իրազեկված չէ հանրաքվե անցկացման վերաբերյալ և իրականում ԱՅՈ կամ ՈՉ՝ ինչի՞ն կամ ո՞ւմ։
2. Հանրությունը անտարբեր է կատարվող գործընթացների նկատմամբ ու ցանկանում է տեսնել իրական փոփոխություններ իր և իր շրջապատում։
3. Նիկոլ Փաշինյանի սին խոստումները սպառված են և նա հետ է վերադարձել իր նախկին գործելաոճին՝ փողոցից փողոց, տնից տուն շրջելով քվե հավաքել․պատճառը վարկանիշի անկումն է։
4. Վարչական լծակների օգտագործումը հակաօրինական է և դրա վառ օրինակ Արարատի մարզպետի հայտարարությունն է։
Էլ ում է պետք իշխանության կադրային քաղաքականությունը, որ վարչապետը ինքն է անձամբ իրականցնում քարոզարշավ՝ բուկլետ բաժանում, ծաղիկ նվիրում։
Իսկ ո՞վ է զբաղվում երկրում ծառացած կարևորագույն խնդիրներով։





Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

