ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը մեծ հավանականությամբ չի կայանա՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի պատճառով։ Այս մասին -ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ «Էրեբունի» ԲԿ-ում։
«Վիճակն արդեն լավ է, մի քանի օր ստացիոնար բուժում կստանա»,- ասաց Խուդոյանը։
Հիշեցնենք, որ մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով եւ ինքնազգացողության վատացումով։ Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։